Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

Երևանյան խանութներում ձվի թանկացման տենդենցը

Վերլուծական

Այո՛, արդեն վաղուց է՝ ինչ Հայաստանում պրոցեսներն իրականացվում են դեռևս նախօրոք պլանավորված ու մշակված սցենարով, կամ պարզապես դա առանձնահատուկ ունակություն է, որն ամեն անգամ իր հերթին դրսևորվում է Հայաստանում որևիցե տոնի կամ միջոցառման նախապատրաստական փուլում:

Դեռ մարտի ութը «հորով մորով չարած», երբ ծաղկի մեկ փնջի գինն ավելի քան 30.000 դրամի էր հասնում, կրկնվում է արդեն նույն երևույթը Սուրբ զատիկին ընդառաջ. ինքներդ կռահեք... այո՛, հենց հավկիթների մասին է խոսքը, ինչու չէ նաև ձկան, գինու, կանաչեղենի գների մասին:

Երկար ժամանակ է՝ այս խնդիրը բավականին արդիական է՝ ստեղծելով մի նոր կատեգորիա Հայաստանում՝ «հավկիթի ոդիսականը»:
Անշուշտ, այն բացահայտումներից հետո, որոնք արվեցին Երևանում և ընդհանրապես ողջ հանրապետության տարածքում, մարդիկ սկսեցին ավելի զգույշ վերաբերվել հավկիթ գնելու երևույթին: Թարմություն՝ ավել գումարի դիմաց. իրականում հենց այս ռոտացիայի շնորհիվ է, որ դեռևս Զատկից շաբաթներ առաջ Երևանում հավկիթի գինը հասել է արդեն 70-75 դրամի. հավատացե՛ք, սա բավական բարձր գին է այն դեպքում, երբ խոշոր մատակարարները, որպես այդպիսին, գնի նման աճ չեն արձանագրում:

Իհարկե, նաև գաղտնիք չէ այն, որ այսօր այս ոլորտում նույնպես գերիշխող են համարվում 2-3 ընկերություններ՝ Լուսակերտի, ԵԹՖ-ի և Արզնու ձու արտադրող ընկերությունները: Եվ ահա, դեռևս անհիշելի ժամանակներից, այս դաշտում բոլոր հնարավոր տեսչություններն ու գերատեսչությունները տուգանումներ են իրականացնում. որպես օրինակ՝ դրանցից մեկը՝ հենց Տնտեսական մրցակցության պաշպանության հանձնաժողովը (ՏՄՊՀ), վերոնշյալ երեք ընկերություններին տարիներ առաջ տուգանեց՝ գերիշխող դիրքը չարաշահելու, հակամրցակցային համաձայնություն ձեռք բերելու եւ չհիմնավորված բարձր գներ կիրառելու համար հասույթի մեկ տոկոսի չափով, որը թերևս կազմում էր բավականին մեծ գումար 20 մլն դրամ։ Այս մեկ տոկոսից կարելի է պատկերացում կազմել այն գերշահույթների մասին, որ ընկերությունները ստանում են ամեն անգամ ողջ ՀՀ տարածքում այս օրերին հավկիթի գների բարձրացումից:

Իսկ հետաքրքրականն այն է, որ ամեն անգամ նմանատիպ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելուց հետո էլ ոլորտում այս արատավոր և միևնույն ժամանակ մի քանի օրում միլիոններ աշխատելու հնարավորություն տվող երևույթները դեռևս արդիական են և ինչպես այս օրերին ձվի առկա գինը ցույց է տալիս՝ պրոցեսն անկասելի է ու անձեռնամխելի, չէ՞ որ միլիոնների գերշահույթ ապահովող երևույթ է սա:

Մարտ ամիսն արդեն ավարտվում է և մոտ 15 օր առաջ էր, երբ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մամուլին հայտնեց, որ հրավիրել է իր մոտ մեծ և փոքր արտադրողներին և զգուշացրել, որ գների չհիմնավորված բարձրացումը մրցակցության մասին օրենսդրության կոպիտ խախտում է:

Եթե կանաչեղենի թանկացման առումով վերահսկողություն իրականացնելը դժվար է և շատ հաճախ այն ուղղակի դուրս է բոլոր հանձնաժողովների ու գերատեսչությունների գործառույթների սահմաններից, ապա ձվի և ձկան առումով հսկողությունն ուղղակի անհրաժեշտ է:
Այսպիսով, ելնելով Արտակ Շաբոյանի հայտարարությունից՝ ստացվում է, ավելի ճիշտ կլինի ասել՝ պարզվում է, որ իրականում չնայած օրենսդրության կոպիտ խախտմանը, գների բարձրացում, այնուամենայնիվ, գրանցվել է, այլապես ձվի արժեքի 70 դրամ լինելը բացատրելն ուղղակի անհնար կլիներ, չնայած այստեղ կա ևս մեկ տարբերակ. հնարավոր է՝ ամեն ինչ կատարվել է օրենքի սահմաններում, Արտակ Շաբոյանի չհիմնավորվածի հակառակ՝ հիմնավորված գների բարձրացում է իրականացվել:

Ուսումնասիրելով վերջին 1-2 ամիսներին հավկիթների գները՝ հեշտությամբ կարելի է նկատել, որ «պիկային» Սուրբ Զատիկին օրացույցով մոտենալիս համապատասխանաբար աճել է ձվի գինը։ Ստացվում է, որ ամեն ինչ նորմալ է. գների կտրուկ բարձրացում չի գրանցվել, ինչը տեղի էր ունենում տարիներ առաջ, երբ որոշ ընկերություններ, դառնալով սեփական ախորժակի գերի, կտրուկ բարձրացնում էին գները: Ո՛չ, այլևս այդ ժամանակներն անցյալում են։ Այժմ ամեն ինչ հաշվարկվում է, ամեն ինչ նախապես պլանավորվում է, ամեն ինչ համաձայնեցվում է՝ ստեղծելով ժողովրդին թալանելու և «գռփելու» ամենակատարյալ պայմանները, չնայած նրան, որ սա ուղղակի հանցագործություն է՝ կատարված սեփական ժողովրդի դեմ:

Համապատասխան տեսչությունները, անշուշտ, պարտավոր են զբաղվել այս խնդրով՝ տոներից դեռ ամիսներ առաջ ուսումնասիրություններ իրականացնելով և զերծ պահելով քաղաքացիներին ապօրինություններից՝ տուրք չտալով ձվի ոդիսականի նախապես պլանավորված միֆի՝ իրականություն դառնալուն:

Գևորգ Ավետիսյան 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված