«Արմավիա»-ն կվերադարձնի վաճառված տոմսերի գումարները. ՔԱԳՎ
ԱՐԽԻՎ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Արմավիա» ավիափոխադրողն ապրիլի 1-ից դադարեցնում է չվերթները։
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը կապ է հաստատել «Արմավիա» ազգային ավիափոխադրող ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովայի հետ, ով իրեն վստահեցրել է, որ ավիաընկերությունը կվերադարձնի արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները:
«Արմավիա» ավիաընկերությունը կվճարի անկախ նրանից, թե որտեղից են գնվել տոմսերը՝ տոմսարկղերից, թե` միջնորդներից:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան