Ստեղծվում է հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն
Արտաքին Քաղաքական
Մարտի 30-ին` շաբաթ օրը, ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը կայցելեն Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղ, որի սահմաններում գտնվող 17.5 հա մակերեսով տարածքը ՀՀ կառավարության որոշմամբ 2010 թ. հատկացվել է ՀՀ ԱԻ նախարարությանը։
Այցելության նպատակն է տեղում ծանոթանալ տարածքին, քննարկել այնտեղ հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոն հիմնելու հնարավորությունները։
Սիրելի լրագրողներ, հատուկ ձեզ համար հատկացված միկրոավտոբուսները մարտի 30-ին, ժամը 11.30-ին կշարժվեն Պուշկինի 25 (փրկարար ծառայության նախկին շենք) հասցեից։
Ձեր մասնակցությունը հաստատելու համար խնդրում ենք գրել [email protected] էլեկտրոնային հասցեով կամ այսօր մինչև ժամը 17.30 զանգահարել 31-77-20 հեռախոսահամարով։
***
Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի ստեղծման հիմնական նպատակն է արտակարգ իրավիճակների կանխարգելման, դրանց հետևանքների վերացմանն ուղղված հնարավորությունների և մեխանիզմների զարգացումն ու հզորացումը:
Կենտրոնը կնպաստի տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, կբարձրացնի բնակչության պաշտպանվածության և տարածաշրջանում տեղի ունեցած արտակարգ դեպքերին օպերատիվ արձագանքման մակարդակը:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում