Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

ՀՀԿ ցուցակի «փրկիչը»

Վերլուծական

Պարզվում է՝ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցությունների ցուցակներում նաև «փրկիչներ» կան: Մյուս ցուցակների «փրկիչներին» դեռ կանդրադառնանք, բայց առաջին և, երևի թե, գլխավոր «փրկիչը», որին մեզ վերջապես հաջողվեց տիտանական ջանքերից հետո գտնել, կարծես թե ՀՀԿ ցուցակում է՝ 17-րդ հորիզոնականում: Իհարկե, Հայկ Դեմոյանին շատերն էին ճանաչում Հայաստանի Հանրապետությունում, բայց, եթե մինչ այս պահն այս՝ արդեն բավական հասունացած երիտասարդը հիմնականում փորձում էր աչքի ընկնել գիտական գործունեությամբ, ապա սպասվող ընտրություններին երբեմնի գիտնականը որոշել է համատեղության կարգով նվաճել նաև Երևանի «փրկչի» տիտղոսը:

Այսպես, ավագանի դառնալու երազանքը մինչ օրս հոգում ամբարած Դեմոյանը, բացատրելով, թե ինչու է հայտնվել ՀՀԿ ցուցակում, ինչ կապ կարող է ունենալ գյումրեցի գիտնականը Երևանի կոյուղու, տրանսպորտի և քաղաքային այլ խնդիրների լուծմամբ զբաղվող ավագանու խորհրդի հետ, ասել է, թե ինքը պատասխանատվություն է զգում մայրաքաղաքի ապագայի համար ոչ միայն որպես հասարակ բնակիչ, այլ նաև որպես թանգարան-ինստիտուտի տնօրեն:

«Շատերը մոռանում են, որ Ծիծեռնակաբերդի 100 հեկտար տարածքը կցված է թանգարան-ինստիտուտին, այսինքն՝ իմ պատասխանատվության տակ է: Այս զբոսայգին 6 տարի շարունակ ես փորձել եմ պահել շինարարություններից և ծառահատումներից, շատերն են դա մոռանում: Եվ այս զբոսայգին 30 անգամ ավելի մեծ է, քան Մաշտոցի պուրակը: Մոտակա երկու տարիներին որտե՞ղ են լինելու խոշոր միջոցառումներ: Մայրաքաղաքում: Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ միջոցառումների շրջանակներում Ծիծեռնակաբերդի այգին ահռելի մեծ ծավալի աշխատանքներով վերածվելու է պարկային գոտու՝ հանգստի համար», - բացատրել է ավագանի դառնալու իր մոտիվացիան պարոն Դեմոյանը, որից հետո միայն վերջապես հասկանում ենք, որ, փաստորեն, Երևանի «փրկիչը» ոչ թե հանկարծակի երկնքից վայրէջք կատարեց բոլորիս գլխին, այլ նա կար, իր տեղում էր՝ այն էլ շուրջ 6 տարի և սուրը ճոճելով ոչնչացնում էր «սելջուկ-թուրքական և մոնղոլ-թաթարական հրոսակախմբերին», որոնք համարձակվում էին ոտնձգություն կատարել և սպառնալ վերջինիս «տիրույթներում» գտնվող 100 հեկտարին:

Եվ փաստորեն, ստացվում է, որ այդ հերոսական պայքարը մինչ օրս աննկատ է մնացել, որևէ մեկը գլխի չի էլ ընկել, թե ինչպես է Հայկ Դեմոյանը գիշերներ լուսացնում և ցերեկներ մթնեցնում՝ պահպանելով ու փրկելով այդ 100 հեկտարը: Ավելին՝ փաստորեն, մինչ օրս ո՛չ միայն Հայկ Դեմոյանի սխրանքն է մնացել աննկատ, այլև աննկատ են մնացել նաև «մոնղոլ-թաթարական և սելջուկ-թուրքական հրոսակախմբերի» մշտական արշավանքները դեպի «դեմոյանական» 100 հեկտարը, իսկ որ ավելի հետաքրքիր է, փաստորեն, մինչ օրս նաև Երևանի քաղաքապետարանում «բնագռվածներն» էլ «խաբար» չեն եղել այդ ամենից, իսկ եթե անգամ տեղյակ են պահվել, ապա զլացել են նույնիսկ մատը մատին խփել ու ամեն ինչ թողել են գիտնական-կիսակարատեիստ տղայի վրա:

Մի խոսքով, Ծիծեռնակաբերդի տարածքն իր գոյությամբ, նրանով, որ մինչ օրս մեր մեծապատիվ կառուցապատողներից և ոչ մեկը դեռ «չի ֆայմել կամ եթե ֆայմել է», ապա այդպես էլ հաջողության չի հասել այնտեղ մի երկու երկնաքեր կառուցել, պարտական է միայն և միմիայն Հայկ Դեմոյանին:

Թեև, դատելով նրանից, որ այսուհետ իր կենսագրականում Դեմոյանը կարող է արժանապատվորեն ավելացնել նաև ՀՀԿ ավագանու ցուցակի պատվավոր 17-րդ հորիզոնականի դրվագը, վերջինիս հերոսական անցյալը, երևի թե, ինչ-որ հրաշքով հասու է դարձել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, իսկ ՀՀԿ-ն, ինչպես հայտնի է, հայաստանյան կուսակցությունների մեջ ամենաաչքաբացն է, այնպես որ զարմանալ չարժե այն փաստից, որ հենց ՀՀԿ-ն կարողացավ իրենով անել նման «գտածո»-ն:

Բայց որքան էլ դեմոյանական հայտնությունը ՀՀԿ ցուցակում հազվագյուտ ձեռքբերում է ՀՀԿ-ի համար՝ առ այն, որ ՀՀԿ-ն, փաստորեն, իր խայտաբղետ ցուցակում նաև «փրկիչ» ստացավ և երևանցիներին կարող է այսուհետ գաղթակղել նաև «մենյու»-ի մեջ «փրկիչ» առաջարկելով, նույնը կարծես թե մի փոքր դժվար կլինի ասել հենց Դեմոյանի հաշվով: Եթե մինչ օրս Դեմոյանի արշավը հանուն Մաշտոցի պուրակին մի քանի անգամ գերազանցող 100 հեկտարի պահպանության ավարտվեց նրանով, որ Ցեղասպանության թանգարանի տնօրենը ձեռք բերեց նաև 6 տարվա աշխատանքային ստաժ ունեցող «փրկչի» որակավորում, քանի որ «մոնղոլ-թաթարական և սելջուկ-թուրքական անդադրում հարձակումները» կոփեցին ու կռեցին «փրկչին»՝ որպես այդպիսին, ապա այսուհետ, երբ արդեն իսկ բացահայտված «փրկիչը» անդամագրվել է ՀՀԿ ցուցակին և, եթե այդ ցուցակում «տեղակայվածները տեղակայվել են» այնտեղ՝ հաղթելու և Երևանն իրենցով անելու համար, ապա այլևս ո՞ւմ դեմ պետք է պայքարի կամ ումի՞ց է պատրաստվում «փրկել» իր 100 հեկտարը ՀՀԿ ապագա ավագանին: Թե՞ Հայկ Դեմոյանն այն աստիճան է կտրված երևանյան իրողությունից, որ կարծում է, թե ՀՀԿ գերիշխանության տակ գտնվող Երևանում ՀՀԿ-ից բացի ինչ-որ մեկը կարող է «բաշարել» և ոտնձգություն կատարել 100 հեկտարի թեկուզ մի քանի մետրի նկատմամբ: Եվ եթե մինչ օրս ապագա ավագանին իր 100 հեկտարն ինչ-որ հրաշքով պահպանում էր Տարոն Մարգարյանի «ոտնձգություններից»՝ առ այն, որ ոչ մի կապ չուներ Տարոն Մարգարյանի հետ, ապա ի՞նչ է անելու այսուհետ, եթե, իհարկե, փարթամ կրծքերով Յանա Խարլամովայի և շիկահեր Կատյուխա Ֆեդեի սոցհարցումներով բոլոր ժամանակների ու ֆորմացիաների լավագույն քաղաքապետ ճանաչված Մարգարյանը հաջողացնի կրկին իր մարմնի համապատասխան հատվածը տեղավորել Երևանի քաղաքապետի գահավորակին: Ի՞նչ է, Հայկ Դեմոյանը պատրաստվում է 6 տարի շարունակ Ծիծեռնակաբերդի բարձունքներում «ճոճած սուրը» ձեռքին անցնել քաղաքապետարանի անվտանգության աշխատակիցների մոտով և ոտքից գլուխ զինված նստել ավագանու նիստերին և ցանկացած ոտնձգություն «խեղդել հենց օրորոցո՞ւմ»:

Ի դեպ, դատելով Երևանի «փրկչի» հաջորդ հայտարարությունից, թե ինքը պատրաստ է համագործակցել և՛ Հանրապետական կուսակցության, և՛ «Բարգավաճ Հայաստանի», Դաշնակցության կամ «Ժառանգության» հետ, կարելի է վստահաբար ասել, որ «փրկիչը» բացահայտվելուց հետո ավելի քան անդադրում է և բոլորովին էլ չի պատրաստվում դառնալ ՀՀԿ կամակատարը, այլ իր գերխնդիրն իր 100 հեկտարն է և ցանկությունների ոչ լիարժեք բավարարման դեպքում ցանկությունները պատրաստ է բավարարել այլընտրանքային ճամբարներում, որոնք, ըստ ամենայնի, ևս շահագրգիռ կլինեն երևանցիներին «փրկիչ» հրամցնել:

Հետգրություն

Իհարկե, կարելի է այս ամենին հումորով վերաբերվել, անգամ ամենատարօրինակ հայտարարությունները կատակի տալ՝ անցնի-գնա, բայց սարկազմի ժանրին հարգանքով վերաբերվելով հանդերձ՝ անհնար է չընդգծել, որ Հայկ Դեմոյանի առաջին իսկ «բեմելը» ակնհայտ դարձրեց վաղուց ի վեր հայտնի իրողությունը՝ երբ գիտնականներն ու մշակույթի գործիչները որոշում են զբաղվել իրենց չվերաբերող գործերով, ավելին, երբ խելքներին փչում է քաղաքականություն մտնել, ամեն անգամ զավեշտը նաև ողբերգական շեշտադրումներ է ստանում:

Լուսինե Կեսոյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված