Շուշաննա Թովմասյանը՝ բիզնես լեդի՞
Հասարակություն
Շուշաննա Թովմասյանը “Դժվար ապրուստ” հեռուստասերիալի ավարտից հետո BRAVO.am-ի հետ զրույցում նշել էր, որ մեկ ամիս աշխատանքային դադար կվերցնի, ինչից հետո միայն կորոշի հետագա անելիքները: Այսօրվա մեր խոսակցությունից պարզ է դարձել, որ սերիալային դերասանուհին այդպես էլ լիարժեք հանգիստ վայելելու հնարավորություն չի ունեցել:):
Նկարահանվել եմ տարբեր ֆոտոշարքերում, կան նոր նախագծեր, որոնցում հնարավոր է՝ հանդես գամ… Այս ամենի մասին հեռուստադիտողը շուտով կտեղեկանա:
Այնուամենայնիվ, փորձում եմ հնարավորինս հանգստանալ: Զբաղվում եմ շեյփինգով, պատրաստվում եմ նաեւ լողի հաճախել: Փորձում եմ անել այն, ինչը նկարահանումների ընթացքում չէի հասցնում: Օրս լցնում եմ հաճույք պարգեւող եւ դրական լիցքեր փոխանցող զբաղմունքներով:
Նախասիրություններս շատ են. հնարավոր է՝ որոշ ժամանակ անց էլ ձիավարությամբ զբաղվելու ցանկություն ունենամ:
Ուսանողական կյանքումս փոփոխություն կա. արդեն մեկ ամիս է՝ Մանկավարժական համալսարանի Մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի ֆակուլտետից տեղափոխվել եմ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Հեռուստառեժիսուրայի բաժին: Սովորում եմ հեռակա կարգով, որպեսզի հնարավոր նկարահանումների պատճառով դասերս չտուժեն: Այժմ քննական շրջանում եմ:
Ժամանցային վայրերում հաճախ չեմ լինում: Սիրում եմ, օրինակ, ոչ այնքան մարդաշատ այգիները: Պատճառն այն չէ, որ խուսափում եմ Էլենին ուղղված գովեստից կամ քննադատությունից, պարզապես իմ մեջ դեռ կա կաշկանդվելու հատկանիշը:
Ցանկանում եմ մարմնավորել ավելի հասուն, կայուն կնոջ կերպար, որը պայքարում է, ուժեղ է:
Ինձ տեսնում եմ գեղեցկության սրահի կամ օծանելիքի խանութի բիզնեսներում:
“Ոչ” բառը շատ դժվարությամբ եմ ասում՝ մտածելով, որ այդպես դիմացինիս նեղացնում եմ: Գործարար կին լինելու դեպքում ավելի հստակ կասեմ այդ բառը:
Կարծում եմ՝ որպես բիզնես լեդի, ավելի սառնասիրտ կլինեմ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը