Տակդ աղբ կա, ուրիշից ես հոտ առնում. Լուսինե Բադալյանի պատասխանը
Հասարակություն
Լուսինե Բադալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Դիցուք, հերթական էքսպերիմենտս անցավ խիստ բարեհաջող
2 լավ խոսք կա. ասում են՝ փայտը, որ վերցնում ես, շունը կուչ է գալիս...և՝ տակդ աղբ կա, ուրիշից ես հոտ առնում :)))
պարզաբանեմ. ոչ մի գրածս իր մեջ չէր պարունակում Հայրիկյանի որակների, գործողությունների դատափետում կամ քննարկում, այլ ուղղված էր կառավարության որոշմանը, և քննադատվում էր հենց այն, բայց ընկալվեց այսպես, քանզի, վասնզի ..փաստորեն խնդիր կար թաքնված :))) միամիտ եք ...
բավական էր ինձ համար շնորհակալություն հայտնել Հայրիկյանի համախոհներին մարդկային, զուսպ մեկնաբանությունների և նամակների համար, նրանք անմիջապես, պատռելով դիմակները, անցան վիրավորանքների և հայհոյանքների :)) ցածր էր...
կառավարության որոշումը քննադատվեց, քննադատողներին անվանեցիք իշխանության ստրուկ :)) տրամաբանությունն էլ է կաղում...
հաշվարկների, ողջամտության և մարդկային որակների մասին պատկերացում կազմելու համար ընդամենը հարկավոր է համեմատել մեկնաբանությունները...
Ենթադրությունները թողնում եմ ձեզ....
Հ.Գ. Սիրելի կառավարություն սովորիր ճիշտ տնօրինել բյուջեն,և բոլոր հարցերը կլուծվեն ժամանակի ընթացքում, ափեխ-ցեփեխ (եթե չեմ սխալվում, ափռ-ցփռ-ի գրական տարբերակը հենց այսպես է) վատնելու ժամանակներն անցել են...
Հայրիկյանին մաղթում եմ քաջ առողջություն և ողջախոհություն
Ժողովրդին էլ՝ համբերություն
Ես ավարտեցի, արդյունքները դեռ վերլուծվում են իմ ներաշխարհում, եզրահանգումներ են արվում, որոնք, ցավոք, հուսադրող չեն....»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը