Հաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջել Արտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայի Հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածու Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում Քարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվել Արշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունը Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան 

«Ազգ». Քաղաքակա՞ն, թե՞ քաղաքային. փողից է կախված

Հայկական Մամուլ

Մոտ մեկ շաբաթից կմեկնարկի մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մարտի 31-ն այն ժամկետն է, երբ ԿԸՀ-ում պետք է գրանցված լինեն մասնակցության հայտ եւ ցուցակներ ներկայացրած կուսակցություններից ու մեկ դաշինքից նրանք, որոնց փաստաթղթերը լիարժեք են: Օրինակ' մարտի 27-ին ԿԸՀ-ն թերի էր գտել «Առաքելություն» կուսակցության փաստաթղթերը եւ մինչեւ երեկվա ժամը 14-ը ժամանակ տվել լրացնելու դրանք: «Առաքելությունը» երեկ լրացրեց թերին, իսկ ԿԸՀ-ն գրանցեց բոլոր 6 կուսակցությունների եւ 1 դաշինքի համամասնական ցուցակները: Նախընտական քարոզչությունը սկսվելու է ապրիլի 7-ին (այդ օրը հավանաբար բոլոր գրանցված կուսակցությունները որպես քարոզզարշավ կօգտվեն հայ կանանց եւ մայրերին շնորհավորելու վերջին առիթից):

ՀՀԿ նախընտրական ցուցակն, ինչպես գիտեք, գլխավորում է Տարոն Մարգարյանը:

ՀՀԿ նախընրական շտաբի ղեկավարը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն է, որը նախորդ օրը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներիս փոխանցեց, որ այս ընտրություններում ՀՀԿ կարգախոսն է «Ավելի լավ Երեւան»: ՀՀԿ-ն, փաստորեն, ընտրություններում հաջողության հասնելուց հետո իր քաղաքապետով պատրաստվում է ամեն օր էլ ավելի լավը դարձնել Երեւանը, քան նախորդ օրն էր, համենայն դեպս այդպես է ասում Է. Շարմազանովը: ՀՀԿ-ն ձեւավորում է արդեն իր տեղական շտաբները, ըստ տեղեկություների' դրանք կարող են լինել մի քանի հարյուր, ամեն դեպքում' ընտրատեղամասերի թվի 400-ին ձգտելի թվով նախընտրական շտաբ ունենալու ցանկություն ՀՀԿ-ն ունի:

ԲՀԿ ցուցակի առաջատարը Վարդան Օսկանյանն է, ԲՀԿ նախընտրական շտաբի պետըՙ Աբրահամ Մանուկյանը (ցուցակի 3-րդ համարը), քարոզչության պատասխանատուն' ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ-ն, ինչպես ավելի վաղ հայտնել էր Ն. Զոհրաբյանը, չի բավարարվելու մեկ կարգախոսով, այլ կունենա մի քանիսը, դրանցից հայտնի են' «Սկսենք Երեւանից», «Փոխելու ենք»: Այո, ԲՀԿ-ն պատրաստվում է փոխել մեր կյանքը' սկսելով Երեւանից: Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների' սպասվում է , որ ԲՀԿ-ն ձեւավորելու է մինչեւ 200 շտաբ:

«Բարեւ, Երեւան» դաշինքի ցուցակը գլխավորելու է Արմեն Մարտիրոսյանը, իսկ շտաբը' նախկին ՕԵԿ-ական, նախկին պատգամավոր Գագիկ Բաղդասարյանը: Նա ԶԼՄ-նեից մեկին ասել էր, թե իր ձկնաբուծարանի տնօրինությունը հանձնել է ուրիշի, որ շտաբը ղեկավարելու ընթացքում ձեռքերն ազատ լինեն: Այս դաշինքում կարգախոսներ շատ են առաջարկվում ու վերջնականներն ընտրելու հարցում դեռ մտմտում են:

ՕԵԿ նախընտրական ցուցակը ղեկավարում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, իսկ շտաբըՙ Խաչիկ Հարությունյանը: ՕԵԿ-ը Հայաստանի ողջ տարածքում մոտ 40-50 շտաբ է ձեւավորելու, կարգախոսների վերաբերյալ դեռ քննարկումներ կան:

ՀՅԴ ցուցակը ղեկավարելու է Արմեն Ռուստամյանը, շտաբը' Աղվան Վարդանյանը: Կարգախոսները դեռ պաշտոնապես չեն հայտնվել, բայց ՀՅԴ-ն եւս համարում է, որ փոփոխությունները պետք է սկսվեն Երեւանից, եւ հնարավոր է, որ լինի այս բովանդակության' «Երեւան, փոխիր Հայաստանը»:

ՀԱԿ ցուցակը գլխավորում է Վահագն Խաչատրյանը:

Ավագանու ընտրություններն մասնակցում է նաեւ հասարակությանը քիչ հայտնի, կարելի է ասել' անհայտ «Առաքելություն» համեմատաբար նորաստեղծ կուսակցությունը, որտեղ երիտասրդներ են ընդգրկված, ու այստեղ բոլորը պատրաստակամ են խմբային աշխատանք անել' մեկը մյուսին օգնելով:

Երեւանի ավագանու ընտրությունները բավական ծախսատար են լինելու, եթե հաշվենք, որ 4 հարյուր ընտրական տեղամաս կա: Ասենք, ՀՀԿ-ն բացում է 4 հարյուր տեղամաս' ինչ-որ ձեւով փոխհատուցվող անդամներով, միայն դա կարող է թիվ կազմել: Պետք են լինելու պաստառներ, բուկլետներ տպագրել, հսկայական լուսային գովազդեր տեղադրել, տրանսպորտի ու «պերերիվի» հարցեր լուծել: Ստացվում է, որ այդպիսի ծախսերի միայն կարող են դիմանալ ֆինանսական հզոր ռեսուրս ունեցողները: Անկախ նրանից' ըտրակաշառքը տեղ ունենալու է, թե ոչ, միայն պաշտոնապես արտացոլված ծախսերն արդեն ընրտրությունների մասնակիցների վրա շատ թանկ են նստելու եւ մեկ ուժի առումով կարող են հատել յոթանիշ թվի սահմանագիծը' դոլարային համարժեքով:

Ամենամեծ' 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառներ ԿԸՀ-ին պատվիրել են բոլոր մասնակիցները, օրինակ' ԲՀԿ-ն 57 այդպիսի պաստառ է ունենալու, դրացից յուրաքանչյուրը բավական սոլիդ գումար արժե, գումարած տեղադրման վարձավճարը: ՀՅԴ-ն 30 վահանակ է ունենալու' 108 հազար եւ 162 հազար դրամ արժողության, բայց կան նաեւ մինչեւ կես միլիոն դրամ արժողության վահանակներ, որոնցից չենք կարծում, որ չունենան ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն: Դրանց պետք է գումարել նաեւ պաստառների տպագրման ծախսերը, դահլիճների վարձակալման, տրանսպորտային եւ մի շարք այլ ծախսեր: Խոսքն, ասում ենք, վերաբերում է բացառապես օրինական արտացոլված ծախսերին: Ավելացնենք, որ Երեւանի ավագանու ընտրությունների մասնակից կուսակցությունները հիմնադրամում ընտրությունների համար կարող են ունենալ առավելագույնը 75 մլն դրամ: Դե հիմա մեր վերը նշած կողմնորոշիչներով հաշվարկեք, ու կտեսնեք, որ ծավալապաշտական կուսակցությունների հիմնադրամային հնարավորություններն ու ցանկությունները կարող են իրար չբռնել' ցանկություններն ավելի շատ լինելու պատճառով, իսկ աղքատ կուսակցություններինը' հնարավորությունների պակասի պատճառով:

Հ. Գ.- Մեր այս տեխնիկական նյութին «ոգեղենություն» հաղորդենք' փոխանցելով ԲՀԿ ցուցակի 1-ին համար Վարդան Օսկանյանի' երեկվա ֆեյսբուքյան գրառման կարճառոտ բովանդակությունը, ուր նա նշում է, թե «Գագիկ Ծառուկյանը, ես, ավագանու բոլոր թեկնածուները եւ կուսակցությունն իր ողջ ներուժով լավագույնս պատրաստվում ենք այս ընտրություններին եւ գնում ենք հաղթելու: Այս ընտրությունները խիստ կարեւոր են: Ֆորմալ իմաստովՙ այո, սրանք քաղաքային ընտրություններ են, բայց ըստ էությանՙ համապետականՙ հաշվի առնելով Երեւանի կշիռը հանրապետությունում: Երեւանն իր ներուժով եւ կարողություններով պետություն է պետության մեջ: Ես կուզենայի, որ մեր հասարակությունը նույնպես լրջագույնս վերաբերվեր այս ընտրություններին եւ անպայման դիտարկեր ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքային հարթություններում:

Սա քաղաքական ընտրություն է: Նախ, որովհետեւ քաղաքապետի պաշտոնում ոչ իշխանական կուսակցությունից քաղաքապետ ընտրվելու դեպքում այդ անձը փաստացի դառնում է հանրապետության երկրորդ կարեւորագույն դերակատարը»' հավելելով, որ ԲՀԿ-ի կողմից առանձին կամ քաղաքական այլ ուժերի հետ քաղաքային իշխանությունը վերցնելու դեպքում քաղաքական համակարգում առաջին անգամ լրջագույն հակակշիռ կստեղծվի իշխող կուսակցությանը, որից կշահեն երկիրը, ժողովրդավարությունը եւ քաղաքացին: Նա նաեւ ավելացրել է, թե այս ընտրությունները տեղի են ունենալու այն պահին, երբ թերեւս նախագահական ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը հանգուցալուծված չի լինելու, ուստի ժողովրդի բողոքի կանչը եւ պահանջատիրությունը կարող են իրենց արտահայտությունը գտնել նաեւ այս ընտրությունների ընթացքում:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
CNN. Նեթանյահուն չի կարողացել համոզել Թրամփին հարվածել Իրանին Իսրայելի ընտրություններից առաջՀաջիևը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին և ներողություն պահանջելԱրտակարգ պատահար․ Երևանում «Deepal»-ը վրաերթի է ենթարկել տատ ու թոռան, ապա բախվել երկու կայանված մեքենայիԼեհ-ուկրաինական սահմանին մեքենաների հերթեր են գոյացելՀայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Ռուբեն Վարդանյանի գործի վերաբերյալ իրավական ժողովածուԻրանը ԵՄ-ից որևէ առաջարկ չի ստացել Մերձավոր Արևելքի իրավիճակի շուրջ բանակցությունների համարԱրմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնումՔարով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է կովին․ անասունը սատկել է, բեռնատարը՝ կողաշրջվելԱրշակ Սրբազանը հետագա դատական նիստերին չի մասնակցի. դատարանը բավարարեց միջնորդությունըՖրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն
Ամենադիտված