«Ժողովուրդ». Վաճառվում է գույնզգույն ներկված ձու. հայտնի չէ՝ երբ է արտադրված
Հայկական Մամուլ
Երեւանի շատ խանութներում երեկ վաճառվում էր «Արաքս թռչնաֆաբրիկա»-ի կողմից արտադրված «զատկական ձու», եփված ու գույնզգույն ներկված:
«Ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ տուփի վրա գրված չէ, թե ինչ տեսակի ձու է, երբ է արտադրված, եփված է, թե ոչ: Միայն Աստծուն է հայտնի, թե ձուն ներկելու համար ինչ ներկանյութ է օգտագործվել, եւ արդյոք այն վտանգավոր չէ մարդու առողջության համար: Նկատենք,
որ ձուն մաքրելիս բավական տհաճ հոտ էր գալիս, որն այնքան էլ բնորոշ չէ թարմ ձվին: «Սպառողների միություն» հկ-ի նախագահ Արմեն Պողոսյանը հայտնեց.
«Գործարարներն աժիոտաժի մեջ են, արագ-արագ առաքում են հավկիթները, որպեսզի Զատկի տոնին մեծ եկամուտ ստանան: Անհանդուրժելի ու պատժելի արարք է»:
Ի դեպ, մեկ հատիկ ներկված ձուն «Արաքս»-ը վաճառում է 75 դրամով, ինչը բավական թանկ է ՏՄՊՊՀ-ի հրապարակած տվյալների հետ համեմատած. այս կառույցն ասել էր, որ շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունները, Զատկին ընդառաջ, իրենց արտադրանքն ընդամենը 2-3 դրամով են թանկացրել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը