«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանի բաց տեքստով առաջարկը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին
Հայկական Մամուլ
Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին գրեթե բաց տեքստով առաջարկվել է գլխավորել, օրինակ, ՀՀ վերահսկիչ պալատը:
Ընդ որում, այդ առաջարկը Սերժ Սարգսյանն արել է ոչ մեկ անգամ, նույնիսկ միջնորդավորված կերպով: Բանն այն է, որ նոյեմբերին լրանալու է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի' Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման 6-ամյա ժամկետը: «Ժառանգության» փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը, սակայն, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց այդ լուրերը: Ըստ նրա` Սարգսյանը Հովհաննիսյանին միայն մեկ առաջարկ է արել` գլխավորել Սահմանադրական բարեփոխումների խումբը, որը, սակայն, «Ժառանգության» ղեկավարը մերժել է՝ գրության վրա «խաչ» քաշելով:
Սաֆարյանի խոսքով` նման տպավորություն միգուցե ստեղծվել է այն բանից հետո, երբ Ս. Սարգսյանն իր վերջին նամակում ասել է, թե վերահսկողական ֆունկցիաների վերաբերյալ պատկերացումները համընկնում են:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը