«Ժողովուրդ». Պաշտոնական աղբյուրները հերքել են Սերժ Սարգսյանին
Հայկական Մամուլ
ՀՀԿ արտահերթ համագումարի ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր. «Մենք կարողացել ենք Հայաստանը դարձնել գործարարի համար անհամեմատ ավելի գրավիչ ու ներդրումների համար անհամեմատ ավելի հուսալի երկիր»: Հայտարարությունից շատ չանցած, պաշտոնական աղբյուրները հերքել են Ս. Սարգսյանին: Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների` նախորդ տարվա ընթաց-
քում օտարերկրյա ներդրումների ծավալները 2011թ. համեմատ նվազել են 27.5 տոկոսով: Ընդ որում, իրենց ներդրումների ծավալները կրճատել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ՌԴ-ն ու ԱՄՆ-ը: Հարկ է նկատել, որ Հայաստանը գնալով իր ներդրումային գրավչությունը կորցնում է նաեւ իր ռազմավարական գործընկերոջ`Ռուսաստանի համար: Խոսքն այն երկրի մասին է, որը Հայաստանում բավական մեծթվով սեփական ձեռնարկություններ ունի, որոնք վերցրել է «Գույք պարտքի դիմաց» հայտնի ծրագրի շրջանակներում: ՌԴ-ն ներդրումներ չի անում անգամ իրեն պատկանող ձեռնարկություններում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը