Նախկին նախարարի օրոք տեղի ունեցած խախտումների փաստով հարուցված քրգործերը կվերանայվե՞ն
Հայկական Մամուլ
Քաղաքաշինության ոլորտում նախկին նախարար Վարդան Վարդանյանի օրոք տեղի ունեցած խախտումների փաստով հարուցված քրգործերը վերանայելու քննարկումները շարունակվում են: Երեկ առավոտյան դատախազ Աղվան Հովսեփյանի մոտ քննարկում է տեղի ունեցել, որին մասնակցել են նաև քաղաքաշինության ներկայիս նախարար Սամվել Թադևոսյանն ու նրա տեղակալները: Խոսվել է քննության որակի ու ընթացքի մասին:
Ըստ «Հրապարակի» աղբյուրի, Ա. Հովսեփյանը հանձնարարել է ենթականերին ավելի ուշադիր քննել գործը: Ընդգծել է, որ այդ գործերի քննությամբ է պայմանավորված եղել ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչության պետ Սուրիկ Պարսամյանի պաշտոնանկությունը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը