«Հրապարակ». ՀՀԿ-ում արտակարգ դրություն է
Հայկական Մամուլ
ՀՀԿ-ԲՀԿ «ձեռնամարտը» Երևանի ավագանու ընտրությունների առնչությամբ թափ է հավաքում: Սերժ Սարգսյանը նախորդ օրը տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում կրկնել է իր «ապրիլյան թեզիսները», այս ընտրությունները, ճիշտ է, մասամբ տնտեսական-կենցաղային են, սակայն, միևնույն է, քաղաքականացվելու են ու հեշտ չեն լինելու, ուստի մեզ համար ավելի կարևոր են, քան խորհրդարանական ու նախագահական ընտրությունները:
Հիմա ՀՀԿ-ում եռուզեռ է՝ «մի ուրիշ ձև». աշխատում են «թուղթ ու գրիչով», քարոզչագետ Արմեն Աշոտյանն անձամբ է գրում «ռոլիկների սցենարները»՝ ոչ մեկին չի վստահում: Օրը մի քանի անգամ ՀՀԿ մարզային, երևանյան կառույցներում ժողովներ են անում: Որ պատգամավորը օրը երկու անգամ չի մտնում շտաբ, չի արտաբերում «ինչով կարամ օգտակար ըլնեմ» բառակապակցությունը, արժանանում է բանադրանքի:
Եթե ԲՀԿ-ն ունի 160 շտաբ, ապա ՀՀԿ-ն արդեն ստեղծել է 400-ը: Օրենքով թույլատրվում է 440-450 շտաբ, որոշել են հասնել և անցնել 450-ը:
Մոբիլ խմբերով անակնկալ այցեր են կազմակերպվում այդ շտաբներ, որ տեսնեն, թե ինչով են այնտեղ զբաղված իրենց յուրայինները, հո գլուխ չե՞ն պահում: Եվ այս ամենը, ինչպես տեղեկացրել է այդ «զորավարժությունների» մասնակիցներից մեկը, «նրա համար է, որ հանկարծ նախագահականի ժամանակ թույլ տրված սխալները չկրկնվեն»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը