Ջհանգիրյանի սենյակը՝ ահավոր «համեստի մեջ»
Հայկական Մամուլ
«Հրապարակ»-ը գրում է.
«Արդեն գրել ենք, որ ԱԺ-ում ամենանանո սենյակը Գուրգեն Արսենյանինն է, ամենաճոխն ու ռոկոկոն՝ գեներալ Մանվելինը, սակայն ամենաինքնատիպը Գագիկ Ջհանգիրյանինն է, որն աննախադեպ է հայոց պառլամենտարիզմի պատմության մեջ: Ահավոր «համեստի մեջ» այդ սենյակի դռները երբ բացում ես, հայտնվում ես մթության մեջ. անմիջապես դեմքիդ են հպվում ծանր-մուգ վարագույրները, դռնից ընդամենը հիսուն սանտիմետր հեռու՝ վերևից դրանք իջնում են ստալինյան ժամանակների յուրօրինակ ոգով և նույնքան յուրօրինակ «շարմ» հաղորդում սենյակի ծայրում՝ սեղանի հետևում ակնոցներով նստած Գագիկ Ջհանգիրյանին:
Հարցին՝ ինչո՞ւ այդպես, Ջհանգիրյանն ասաց. «Այդպես ցանկացանք, բոլորի ամեն ինչը թողել, եկել-հետաքրքրվում եք իմ վարագույրո՞վ»:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը