Լևոն Տեր-Պետրոսյանին 1988թ. քաղաքականություն բերողը եղել է ներկայիս վարչապե՞տը
Հայկական Մամուլ
Պարզվում է՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին 1988թ. քաղաքականություն բերողը եղել է ներկայիս վարչապետ Տիգրան Սարգսյանը: Համենայն դեպս, նման եզրակացության կարելի է հանգել Տիգրան Սարգսյանի՝ Ղարաբաղյան շարժման 25-ամյակի կապակցությամբ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցից:
«Իգոր Մուրադյանին և Լևոն Տեր-Պետրոսյանին ես եմ ծանոթացրել: Հանդիպումը կազմակերպեցի այգիներից մեկում. խոսքը շարժման մասին էր՝ ինչպես այն տարածել, ինչպես ներկայացնել Խորհրդային Միությունում ու ավելի հնչեղ դարձնել»,-պատմել է Տ. Սարգսյանը: Ինչպես հայտնի է, Մուրադյանը Ղարաբաղյան շարժման առաջին հանրահավաքների կազմակերպիչներից էր, և Տեր-Պետրոսյանը «Ղարաբաղ» կոմիտեին անդամակցել է ավելի ուշ: Միայն թե անհասկանալի է, թե որտեղից են ծանոթ եղել Մատենադարանի գիտաշխատող Լ. Տեր-Պետրոսյանն ու տնտեսագետ Տ. Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը