«ՉԻ». Մատաղիսի գործի հետևանքները
Հայկական Մամուլ
Լեռնային Ղարաբաղի Մատաղիս գյուղում 2004-ին սպանված զինծառայող Ռոման Եզիազարյանի եղբայրն ազատվել է զինվորական ծառայությունից՝ համաձայն Վազգեն Սարգսյանի՝ ՊՆ նախարարի պաշտոնավարման ժամանակ ընդունված օրենքի, ըստ որի՝ բանակում սպանված զինվորի եղբայրն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից:
«Իմ սպանված տղայի հորեղբոր տղան՝ Եղիազարյան Մուրադը, նոյեմբերին պետք է զորակոչվի: Ես թույլ չեմ տալու, որ Եղիազարյանների ցեղը զինվոր տա բանակին: Մեր տղաները չեն խուսափում ծառայությունից: Բայց ես մտածում եմ՝ ինչո՞ւ տանք, որ տանեն նրանց էլ սպանեն: Եղիազարյան Մուրադին հոկտեմբերից իմ տանն եմ պահելու և թույլ չեմ տալու նրան տանեն բանակ: Ես հայտարարում եմ՝ մինչև չբացահայտվի իմ որդու սպանությունը, մինչև մեղավորները չպատժվեն, էդ ցեղից ոչ մի տղա բանակ չի զնալու»,-ասել է սպանված զինվորի մայրը՝ Գոհար Մելքոնյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը