ԿԺԴՀ-ի հայտարարած պատերազմը թարգմանչական թյուրըմբռնում է եղել
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի կողմից Հարավային Կորեային պատերազմ հայտարարելը, պարզվում է, «թարգմանչական խնդիրների» հետ կապված թյուրիմացություն է եղել: Ի հեճուկս օտարերկրյա ԶԼՄ-ներում հայտնված լուրերի՝ Փհենյանի հայտարարության օրիգինալ տեքստի մեջ խոսքը գնացել է միայն այն մասին, որ Հյուսիսային Կորեան իր դեմ սադրիչ գործողություններ իրականացնելու դեպքում գործելու է «պատերազմական ժամանակաշրջանի օրենքներով», որը կարող է վերածվել մեծամասշտաբ, նույնիսկ՝ միջուկային պատերազմի. հայտնում է Ruvr.ru-ն։
Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության տարածած հատուկ հայտարարության մեջ ասված է, որ թշնամական սադրիչ գործողությունների դեպքում հարվածներ կհասցվեն ԱՄՆ-ի ռազմաբազաներին Հավայան կղզիներում, Հարավային Կորեայի տարածքում, ինչպես նաև հարավկորեական զինված ուժերի ռազմաբազաներին և Սեուլի նախագահական նստավայրին:
Ավելի վաղ Հյուսիսկորեական կենտրոնական հեռագրային գործակալությունը հայտարարել էր, որ ԿԺԴՀ-ն Հարավային Կորեայի հետ պատերազմական դրության մեջ է մտել և երկրում ռազմական դրություն հայտարարել։


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)