«ՀԺ». «Հարսնաքար»-ի գործով մեղադրյալը շատ կարևոր ուղղում է մտցրել իր նախաքննական ցուցմունքի մեջ
Հայկական Մամուլ
«Հարսնաքար»-ի գործով դատավարության վերջին նիստերում դատարանի առաջ ցուցմունք են տալիս մեղադրյալները: Երեկ հերթը «Հարսնաքար» ռեստորանային համալիրի անվտանգության պետ Գարիկ Մարգարյանինն է եղել:
Նա հրաժարվել էր ցուցմունքից: Հրապարակվել է նրա նախաքննական ցուցմունքը: Դատարանում, սակայն, Մարգարյանը շատ կարևոր ուղղում է մտցրել իր նախաքննական ցուցմունքի մեջ, որտեղ հրաժարվել է պատասխանել քննիչի հարցին, թե արդյոք ծեծի օրը Ռուբեն Հայրապետյանը եղե՞լ է ռեստորանային համալիրում:
Երեկ Մարգարյանը «հիշել է», որ Ռ. Հայրապետյանին ինքը դեպքի օրը չի տեսել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 9-ին, կհարցաքննվի գործով մեղադրյալ Նորայր Հայրապետյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը