Կրկին հրաձգություն մեքսիկական բարում. կա 7 զոհ
Աշխարհ
Մեքսիկայում կրկին բարում հրաձգության հետևանքով մարդիկ են զոհվել:
Ուրբաթ օրը մինչև ատամները զինված տղամարդը Չիուաուա քաղաքի բարում 7 մարդ է սպանել. հայտնում են տեղական իշխանությունները:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը զինված է եղել АК-47 ինքնաձիգով, հագած է եղել զրահաբաճկոն և ռազմական հանդերձանք: Նա կրակ է արձակել այցելուների ուղղությամբ: Տեղում մահացել է 7 մարդ: Մյուս այցելուները հասցրել են թաքնվել սեղանների տակ: Այնուհետև հանցագործը հանգիստ լքել է տարածքը և հեռացել անհայտ ուղղությամբ:
Այժմ տարվում են ակտիվ որոնողական աշխատանքներ. գրում է RIA Novosti-ն:


















































Ամենադիտված
Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան