Սնանկացած «Արմավիա»-ն Ռուսաստանին 45 մլն ռուբլի է պարտք
Ռուսաստան
Սնանկացած հայկական ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը Ռուսաստանի Վնուկովո օդանավակայանին պարտք է 44 մլն ռուբլի, իսկ Կրասնոդարի և Սոչիի օդանավակայաններին՝ շուրջ 900 հազար ռուբլի գումար: Այս մասին Gazeta.ru-ին հայտնել են օդանավակայանների ներկայացուցիչները:
Ավիափոխադրողը պարտքեր ունի նաև ռուսական բանկերին: ВЭБ բանկին «Ամավիա»-ն պարտք է մի քանի մլն ռուբլի. գրում է գործակալությունը: Իսկ ահա ВТБ-ին նրա պարտքերը շատ ավելի մեծ են: Բանկը նախկինում «Արմավիա»-ին վարկ էր տրամադրել Sukhoi Superjet-100 (SSJ-100) ինքնաթիռի գնման համար:
Այժմ ВТБ-ն փորձում է հետ վերադարձնել այդ գումարը և 22 մլն դոլարի հայց է ներկայացրել Mika Limited-ի տնօրեն Միխայիլ Բաղդասարովի նկատմամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)