Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է 

Սիրելիի օգնությամբ ի՞նչ է նախաձեռնել Աննա Հարությունյանը

Հասարակություն

Աննա Հարությունյանը հինգ տարի շարունակ սերիալներում նկարահանվելուց հետո այժմ զբաղված է թատերական նոր ներկայացումներում, նաեւ մտադիր է սիրելիի օգնությամբ նիհարեցման սրահ բացել: Դերասանուհին BRAVO.am-ի հետ հարցազրույցում պատմել է իր նոր կերպարների, բիզնես-գաղափարի ու նախասիրությունների մասին:

Թատրոնի մասին. Սերիալային կերպարներ ստեղծելու ընթացքում թատրոնը միշտ եղել է կողքիս, ես էլ հավատարիմ եմ մնացել նրան: Երբեւէ չեմ դադարել թատրոնում խաղալուց, ավելին' բեմից ստացած էներգիաս ներդրել եմ սերիալային կերպարներիս մեջ:

Հարմարավետ միջավայրի մասին. Սերիալներում անընդհատ նկարահանվելով՝ սպառվելու խնդիր ես ունենում, բայց դերասանի համար այն իր դրական կողմն էլ ունի' տեսախցիկների հետ աշխատելու փորձ, ճանաչում, նոր առաջարկներ: Դերասանի համար շատ կարեւոր է չմնալ նույն միջավայրում, թեկուզ եթե այն ամենահարմարավետն է: Եթե երկար տարիներ աշխատում ես նույն խաղընկերոջ հետ, որի դերասանական բոլոր քայլերը գիտես, քեզ համար պարզ եւ հարմարավետ է դառնում ու նոր հետաքրքրություններ չես փնտրում: Ես ինձ տեսնում եմ ամենատարբեր կերպարներում՝ թափառաշրջիկից մինչեւ թագուհի:

«Գոյ» թատրոնի նոր բեմադրության մասին. Սերիալի ավարտից հետո միանգամից մի քանի առաջարկ եմ ստացել, այն էլ՝ թատերային: «Գոյ» թատրոնում ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն այժմ բեմադրում է հրաշալի դրամատուրգ Աղասի Այվազյանի «Դեկորներ» գործը, որտեղ հինգ տղայի հետ խաղալու եմ նաեւ ես: Այս դերս թեեւ գլխավոր չէ, բայց վառ կնոջ կերպար եմ մարմնավորում՝ գունեղ հոգեվիճակով ու երեւակայությամբ: Պրեմիերան կկայանա մայիսին' Աղասի Այվազյանին նվիրված փառատոնի շրջանակում, որից հետո կներառվի թատրոնի խաղացանկում:

Հոգեւոր սննդի մասին. Ընդգրկվել եմ նաեւ «Ութ սիրագորով կանայք» երաժշտական ներկայացման մեջ եւ փոխարինելու եմ մոր կերպարը մարմնավորող դերասանուհուն: Հեղինակները կարծում էին՝ սերիալում նկարվելն ինձ կխանգարի, բայց ասացի, որ թատրոնի համար ես միշտ գտնում եմ ժամանակ, չէ որ դերասանն իր հոգեւոր սննդից չի հրաժարվի:

Աննա Հարությունյանը՝ «Չղջիկներ. չեզոք գոտի» ֆիլմի նկարահանումներին

Գեղարվեստական ֆիլմում դեբյուտի մասին. Անհամբեր սպասում եմ մայիսին. այդ օրը մեծ էկրան կբարձրանա իմ մասնակցությամբ «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմը: Սիրում եմ գնալ պրեմիերաների եւ մեծ սիրով ներկա եմ լինելու իմ մասնակցությամբ ֆիլմի պրեմիերային: Նույնիսկ հուզվում են զգեստիս ընտրության հարցում, չէ որ այդ օրն ինձ համար որպես տոն է հիշվելու: Նախապես ֆիլմը չեմ դիտելու, որովհետեւ սիրում եմ ինքս ինձ անակնկալ մատուցել:

Մարզասրահ հաճախելու մասին. Անկախ զբաղվածությունից՝ միշտ հաճախում եմ մարզասրահ, որն ինձ համար սնվելու, գիրք կարդալու պես մի բան է: Շաբաթական 2-3 անգամ պարտադիր մարզվում եմ: Ավելի շատ մարզասրահ եմ հաճախում, քան՝ գեղեցկության սրահ: Տեխնիկական միջամտությամբ վարսերս ավելորդ անգամ չեմ փչացնում, եթե, իհարկե, նկարահանում կամ կարեւոր միջոցառում չեմ ունենում: Չպատկանելով կոնկրետ ոճի՝ սիրում եմ ինձ տեսնել տարբեր կերպարներում, օրինակ՝ նոր ֆոտոշարքում ռոքային էքսպերիմենտ եմ արել:

Նոր բիզնեսի մասին. Սիրելիիս օգնությամբ նախաձեռնել եմ բիզնես-նախագիծ, որը շուտով կյանքի կկոչեմ: Այն ինձ հնարավորություն կտա լինել ֆինանսապես ավելի ապահովված եւ ավելի խնամքով ընտրել դերերս, թեեւ իմ կյանքում դեռ չի եղել դեպք, որ համաձայնեմ կերպար խաղալ հանուն փողի:

Պատրաստվում եմ բացել նիհարեցման սրահ, որտեղ հատուկ մերսման միջոցով, նորագույն մեթոդներով կօգնենք ավելորդ քաշի խնդիր ունեցող մարդկանց: Կարծում եմ՝ գաղափարը հաջողությամբ կիրագործվի, որովհետեւ ինձ շրջապատում են այդ գործից հասկացող մարդիկ: Ի վերջո, իմ մտահղացմամբ ուզում եմ հանրությանը պիտանի լինել:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am
Ամենադիտված