Մահացել է տնտեսագիտության դոկտորը
Հայաստան
Մահացել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.
«Ցավոք կյանքից հեռացավ մեր ժամանակների լավագույն տնտեսագետներից եւ ուսուցիչներից մեկը, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Նորայր Մանասերյանը: Աստված հոգին լուսավորի»:
Հիշեցնենք, որ վերջերս կառավարության ղեկավարը ծննդյան 85-ամյա հոբելյանի առթիվ, կրթության, գիտության եւ մանկավարժության բնագավառներում երկարամյա ու բեղմնավոր գործունեության, ներդրած ակնառու ավանդի համար պրոֆեսորի բնակարանում Նորայր Մանասերյանին պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է