Խնդրին լուծում է տրվելու. Արմեն Աշոտյան
Հայաստան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Հարգելիներս
Օրերս հայտնի դարձավ, որ տեխնիկական պատճառներով ԵՊՀ-ում ժամանակավորապես դադարեցվել է TOEFL iBT քննությունների հանձնումը:
Ամերիկյան համալսարանի բակալավրիական ծրագրերի մեկնարկի հետ կապված կտրուկ ավելացել է Հայաստանում տվյալ քննության պահանջարկը: TOEFL iBT անհրաժեշտ է նաև ասպիրանտուրա ընդունվելու համար:
Խնդիրը համակարգի խափանման մեջ է, որի լուծումը տվյալ քննության համար պատասխանատու ամերիկյան կազմակերպության ձեռքերում է, որին ԵՊՀ-ն քանիցս դիմել է խնդրի կարգավորման նպատակով:
ԵՊՀ-ում քննությունների ժամանակավոր դադարեցումը անհագստացրել է շուրջ 200 երիտասարդների:
ՀՀ ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ միասին միջոցներ է ձեռնարկում ստեղծված իրավիճակում ուսանողների և դիմորդների շահերը պաշտպանելու և խնդրին լուծում տալու ուղղությամբ:
Մեր քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդ շաբաթվա ընթացքում»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինելու հունվարի 29-ին և 30-ին