Ինչպես ճիշտ խնամել ձեռքերը
Այլ
Ձեռքերը մարդու, հատկապես՝ կնոջ արտաքին գեղեցկության գրավականներից մեկն են։ Դրանք կարող են շատ բան պատմել ոչ միայն մարդու առողջության, այլև բնավորության մասին:
Ձեռքերը գեղեցիկ ու երիտասարդ պահելու համար անհրաժեշտ է ամենօրյա ճիշտ խնամք: Օրինակ՝ արմունկը մարմնի այն հատվածն է, որն ամենաշատն է ենթարկվում արտաքին միջավայրի ազդեցությանը: Կամ եթե կանանց ձեռքերն անընդհատ հպվում են ջրին, մաշկը կոշտանում ու ճաքճքում է, որից էլ շուտ թառամում է:
Որքան կոշտ է ջուրը, այնքան շուտ է չորանում ձեռքի մաշկը: Ձեռքերը փչանում են նաև մաքրող միջոցներից: Սակայն պետք է հիշել նաև, որ տնային գործեր անելիս կարիք չկա անընդհատ ռետինե ձեռնոցներ հագնել, որովհետև 10 րոպեից ավելի մնալով մաշկի վրա՝ այն ոչ թե կօգնի, այլ՝ կվնասի: Ձեռքերը սկսում են քրտնել, ինչն էլ հանգեցնում է ձեռքի մաշկի չորացմանը: Եթե ամեն դեպքում անհրաժեշտություն է զգացվում ձեռնոց հագնելու, ուրեմն պետք է ձեռքերին օսլա քսել:
Աշնանն ու ձմռանը ձեռքերի մաշկն ավելի շատ սնուցման կարիք ունի, ուստի՝ պետք է լվացվել փափուկ օճառով, որն ունի բնականին մոտ
թթվայնություն: Առաջին հերթին՝ սառը և ցուրտ եղանակին չի կարելի առանց ձեռնոցների դուրս գալ: Ձեռքերին շատ լավ օգնում են սնուցող
դիմակները: Դրա համար կարելի է օգտագործել մեղրով, ձվի դեղնուցով ու անուշադրի սպիրտով դիմակ-կոմպրեսը, ինչն անպայման պետք է դնել մաքուր ձեռքերի վրա, 30 րոպե հետո լվանալ գոլ ջրով:
Եթե ամեն օր ձեռքերը գոնե 5 րոպե պահեք կարտոֆիլի թուրմի մեջ, ապա ձեր ձեռքի մաշկը կլինի նուրբ, մետաքսի նման, իսկ եղունգները՝ ամուր, ու չեն շերտավորվի:
Տնային պայմաններում նույնիսկ կարելի է պատրաստել քսուքներ ու լոսյոններ: Օրինակ՝ ձեռքերի ճաքճքած մաշկը շատ շուտ վերականգնում է հետևյալ բաղադրատոմսով պատրաստված լոսյոնը. վերցնել 1 ճաշի գդալ մանրացրած երիցուկի, եզնալեզվի եւ կալենդուլայի չորացրած խոտաբույս ու վրան լցնել 1 բաժակ եռջուր, թրմել 2 ժամ, քամել եւ խառնել 1 ճաշի գդալ գլիցերին:
Ստացված հեղուկը կարելի է ձեռքերին քսել օրը 2-3 անգամ: Վերջինիս կարելի է խառնել նաեւ մի քիչ սերուցքային կարագ: Եթե ձեռքերի վերևի հատվածում անհարթություն կա, սագամաշկ է, կարելի է խոզանակով ու օճառափրփուրով ոչ շատ գրգռող մերսում անել՝ երեկոյան ու առավոտյան: Ընդամենը 1 շաբաթ հետո մաշկի վրա տարբերությունը կզգաք ինքներդ:
Պետք է հիշել նաև մեկ այլ բան. որքան էլ նուրբ լինի ձեռքերի մաշկը, այն գրավիչ չէ, եթե խնամված ու մաքուր չեն եղունգները: Եղունգների Անհրաժեշտ է այն միշտ խարտոցով մշակել եւ դրանից հետո միշտ պետք է եղունգներին փափկեցնող քսուք քսել: Համապատասխան գործիքով
պետք է միշտ հետ տանել ավելորդ մսերը: Արդյունավետ նշանակություն ունեն
կուտիկ-գելերը, որոնք ամրացնում են եղունգների արտաքին շերտը:
Եղունգները միշտ պետք է լաքապատած լինեն, քանի որ այն պաշտպանիչ շերտ է հանդիսանում եղունգների համար: Իսկ լաքն անպայման պետք է հեռացնել վիտամինացված միջոցներով:
Եղունգները չշերտազատվելու համար պետք է անպայման ընդունել վիտամին A կամ վիտամին A պարունակող սննդամթերք: Իսկ արհեստական եղունգները փչացնում են ձեր բնական եղունգները:


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան