«Աննա»-ի դերակատար Արփինե Իսրայելյանը չի նկարահանվի սերիալում
Հասարակություն
Դերասանուհի Արփինե Իսրայելյանը, ոչ վաղ անցյալում նկարահանվելով «Աննա» սերիալում, դարձավ բավական ճանաչված ու հեռուստադիտողների կողմից սիրված: Վերջին շրջանում նրան հազվադեպ կարելի է տեսնել հեռուստանախագծերում: Ըստ շրջանառվող լուրերի, դերասանուհին կնկարահանվի Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալում. «Առաջարկ կար, պարզապես հրաժարվել եմ», ArmStar.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհին՝ չցանկանալով նշել մանրամասները. «Եթե հրաժարվել եմ, էլ ինչ իմաստ ունի ասել մանրամասները»:
Այս ընթացքում դերասնուհին զբաղված է ներկայացումներում: Խաղում է Վիլյամ Գիբսոնի «Երկուսը ճոճանակին» ռոմանտիկ կատակերգությունում:
Արփինե Իսրայելյանը նաև նշել է, որ ներկա պահին հեռուստանախագծերում հանդես գալու առաջարկներ չունի. «Եթե լինեն հրավերներ, որոնք ինձ կհետաքրքրեն՝ հնարավոր է համաձայնեմ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը