Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է 

«Դաժան բան ա, երբ երեխուդ գտնում ես՝ երակները փրթած, պատալոկից կախված»

Հասարակություն

Չորս տարեկան Սարգիսն ամենաշատը երազում է զենք ունենալու մասին: Սարգիսն ամենաշատը չի սիրում իր կյանքում հաճախ պատահող այն օրերը, երբ ստիպված է լինում տանից փախչել: Երբ հայրը վատանում է՝ իրենց տունն աչքի առաջ «ճոճվում» է, որովհետև ամեն ինչ ջարդուխուրդ է լինում: Չգիտեմ՝ ինչո՞ւ է Սարգիսն ամենաշատը երազում զենք ունենալու մասին, բայց տանից փախչելով՝ նա ինչ-որ ուրիշ տեղ խաղաղություն է փնտրում: Չնայած դրան, այս չորս տարեկան տղան միշտ վերադառնում է տուն: Տունը մի բուն է, որտեղ մի կես ժամ գտնվելով՝ ես էլ վայրկյան առաջ փախչելու մասին եմ մտածում: Սարգիսն առավոտից մինչև ուշ գիշեր մոր հետ Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն թաղամասից դեպի Գառնի տանող ճանապարհահատվածում գտնվող սարերում է: Երբ ձմեռ էր, նա երազում էր գարնան մասին, որի ընթացքում սարերում կանաչ է աճում: Հիմա չորս տարեկան Սարգիսը սնվում է իրենցից կիլոմետրեր այն կողմ աճող սարերի «բանջարով»:

Հարցնում եմ՝ «Զենքն ի՞նչ ես անում»: Չարացած նայում է ու մոր ձեռքերից ճողոպրելով' փախչում է դուրս: Սարգիսն Աբրահամի ու Սառայի միակ որդին է, ով չորս տարեկան է ու տարվա չոր եղանակներին բրոնխների հիվանդության համար բուժվում է: Աբրահամը 29 տարեկան է, բայց արդեն հասցրել է ինքնավնասման, ինքնասպանության բազմաթիվ փորձեր կատարել: Վերջին անգամ հարազատները հրաշքով կյանքը փրկել են: Նրան պատահաբար գտել են առաստաղից կախված այն պահին, երբ փորձել է ոտքերի տակի աթոռը հրել: Մասնագետները նրա հիվանդությունն ախտորոշել են հետևյալ կերպ՝ «անձը չճանաչող»: Մայրը՝ տիկին Լիդան, ասում է, որ նոպաների ժամանակ Աբրահամը դառնում է անկառավարելի: Նրա մեջ կարծես հրեշ է արթնանում ու կատարում է գործողություններ, որոնց մասին ուշքի գալուց հետո չի հիշում: Ասում են՝ ժամանակ առ ժամանակ նյարդային կծկումներից նա ամեն ինչ ջարդուխուրդ է անում, իսկ, երբ նյարդերը հանգստանում են, մարմինը թուլանում է, անգամ քայլելու ունակ չի լինում:

«Օրերով գամվում ա անկողնուն, ոտքերը չի կարողանում գետնին դնել: Ամիսներով արևի երես էլ չի տեսնում»,- ասում է նրա կինը՝ 20 տարեկան Սառան: Ամիսներով, տարիներով արևի երես չի տեսնում նաև Սառան, ով 15 տարեկանում ամուսնացել է Աբրահամի հետ ու չի կարողանում սեփական կարծիքն արտահայտել կյանքի, ընտանեկան երջանկության, կենցաղի և շատ այլ պարզունակ բաների մասին: Ասում է՝ ամուսինն առավոտից իրիկուն տանը փակված հեռուստացույց է նայում ու ինչ նայում է, իրեն թվում է՝ իր հետ է կատարվում: «Սերիալներ, հետո մի հատ հաղորդում կա, որտեղ բաժանությունների, սիրած պահելու մասին պատմություններ են պատմում: Ինչ նայում ա, գիտի՝ նույն բանը մեզ հետ կլինի: Ինձ ասում ա՝ դարպասից էն կողմ չգնաս: Գնացել էինք սարերից բանջար հավաքելու, հետևներիցս եկել էր: Ինչ նայում ա հեռուստատեսությամբ, էդ նույն կասկածներով ապրում ա»,- ասում է Սառան, ով դժվարությամբ է մտքերը ձևակերպում, բայց չի փոշմանել, որ ամուսնացել է Աբրահամի հետ, որովհետև Մարտունիում գտնվող իր ընտանիքն ավելի վատ վիճակում է ապրում: Ասում եմ՝ «Տղադ չորս տարեկան ա, գրիչ ու տետր չի ուզում՝ զենք ա ուզում»: Սառան փորձում է արդարացնել երեխայի ցանկությունները՝ պատճառաբանելով, որ նա ծանր մանկություն է ապրում: Ձմռանը Սարգիսը տատիկի հետ սարերից, աղբանոցներից, փողոցներից հավաքում է փայտ, պլաստմասսե շշեր ու այն ամենն, ինչ հնարավոր է վառարանը գցել: Ամռանն էլ սարերից կանաչեղեն է հավաքում, որովհետև ամբողջ ամառ խոտով են սնվում: Սառան ինձ խնդրել է այցելել իրենց տուն, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ է խնդրել, որովհետև ինչ Սառան ինձ խնդրել է այցելել իրենց տուն, ես դասատուի նման Սառայի գլխին աշխատանք գտնելու մասին քարոզ եմ կարդում:

Ասում է՝ «Տղայիս չեմ կարա թողեմ ամուսնուս մոտ»: «Մանկապարտեզ կգնա»,- ասում եմ, բայց հավաստիացնում է, որ մանկապարտեզ չեն ընդունում, որովհետև ինքը գրանցված է Մարտունիում գտնվող իր հայրական տանը, որի պատճառով նույնիսկ ընտանեկան նպաստ չեն կարողանում ստանալ: Վարդաշեն 12 փողոցի 26 տունն էլ Աբրահամի հարազատներից մեկի տունն է, որտեղ թույլ չեն տալիս գրանցվել: «Սկեսուրդ միևնույն բակում է ապրում, կարող է երեխային մի քանի ժամ խնամել»,- ասում եմ, բայց Սառան հիմա էլ ասում է՝ աշխատանք շատ է փնտրել, բայց չի գտել: Հետո խոսակցությանը միջամտում են նրանց հարևանները, ովքեր շատ են խղճում այս աղջկան ու օգնում են՝ ինչով կարողանում են: Հարևանները վստահեցնում են, որ իրենք լավ մարդիկ են, պարզապես չեն կարողանում ոտքի կանգնել, մի կողմից' Աբրահամի առողջական խնդիրների, մյուս կողմից էլ՝ աշխատանքի բացակայության պատճառով:

Սառային հարցնում եմ՝ «Հասկանում եմ՝ դժվար է, տեսնում եմ, որ թե՛ հոգեպես, թե՛ ապրելակերպով ծայրահեղ վիճակում եք, բայց դուք աշխատունակ, երիտասարդ կին եք: Ի՞նչ ակնկալիք ունեք, ինչո՞ւ եք ինձ դիմել»: Խոշոր մարմնով Սառան խեղճանում, փոքրանում է ու ամաչելով ինձ ասում է՝ «Չէ, ոչ մի ակնկալիք: Ես շնորհակալ եմ ձեզնից: Շատ շնորհակալություն»: Զարմացած հարցնում եմ՝ «Ինչի՞ համար»: Պատասխանում է՝ «Որ չալարեցիք, եկաք ինձ լսեցիք, որ ուշադրություն դարձրեցիք մեզ»: Հետո նա ինձ խնդրում է օգնել աշխատանքի հարցում ու, եթե ժամանակ լինի, պարբերաբար այցելել իրենց:

Աբրահամի մայրը՝ տիկին Լիդան, հինգ երեխաների մայր է ու որդու հետ պարբերաբար կատարվող ոչ նորմալ երևույթների պատճառաբանությունն, այնուամենայնիվ, չի կարողանում գտնել: Լաց է լինում, երբ դժվարությամբ պատմում է, որ նոպաների ժամանակ Աբրահամն առհասարակ չի ուզում տեսնել մորը: Ասում է՝ «Ես չգիտեմ, թե ինչի ա տենց. հենց վատանում ա, ես պիտի աչքին չերևամ, թե չէ ձեռքի տակ ընկածը ջարդուփշուր կանի»: Չգիտեմ՝ Աբրահամը նոպաների ժամանակ ինչո՞ւ է ամենաշատն ատում մորը, բայց մայրն ասում է, որ կյանքի գնով հինգ երեխա է մեծացրել ու մինչև օրս էլ տառապում է նրանց դժբախտ լինելու պատճառով: Ասում է՝ «Ես մանկատանը մեծացած երեխա եմ եղել: Շատ դժվարություններով անցած կին եմ: Երբ ամուսնացա, սկեսուրս, սկեսրայրս ինձ ասում էին՝ շատ երեխա ունեցի, որ գլխիդ տեր լինի, որ ծերության ժամանակ էլ անտեր չլինես: Էն ժամանակ իրանք ինձ շատ էին օգնում, չէինք նեղվում: Իրանք մահացան, ու սենց դարձանք փողոցներից վառելիք հավաքողներ: Ես ամեն ինչ արել եմ, որ լավ մայր լինեմ, հավատա, էսօր էլ անում եմ, բայց Աբրահամս որ վատանում ա՝ չի ուզում ինձ տեսնել: Գիտե՞ս ինչ դաժան բան ա, երբ երեխուդ գտնում ես՝ երակները փրթած, պատալոկից կախված: Ես անբախտ եմ ուղղակի: Ախր էս աղջիկն էլ ա մեղք, ջահել երեխա ա, սա ի՞նչ հասկացավ իրա կյանքից»:

Տիկին Լիդան յոթ ամսականից մանկատանն է ապրել, հետագայում հինգ երեխա է լույս աշխարհ բերել ու մինչև հիմա չի հասկացել, թե ինչու որոշ մարդիկ ապրում են մայր ունենալու երազանքով, իսկ ոմանք էլ՝ ունեցած մորն են ատում:

Նյութը՝ 168.am–ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am
Ամենադիտված