Louis Vuitton-ին մեղադրել են մարմնավաճառություն քարոզելու մեջ
Աշխարհ
Ոճաբան Քեթի Գրանդի և ռեժիսոր Ջեյմս Լինայի հեղինակած տեսահոլովակը, որը ներկայացնում է Louis Vuitton-ի «Աշուն-ձմեռ 2013 2014» նոր հավաքածուի Փարիզի ցուցադրության նախապատմությունը, մարմնավաճառության քարոզչության մեղադրանքով հեռացվել է համացանցից:
Պատճառը տեսահոլովակի սյուժեն է, որի գլխավոր դերակատարները փարիզյան շոուի հիմնական դեմքերն են՝ Կառա Դելվինը, Ջորջիա Մեյ Ջագերը, Մագդալենա Ֆրակովյակը, Սասկիա դե Բրաուին, Իզաբելլա Ֆոնտանան և Էդի Քեմբլը: Հիշեցնենք, որ կադրում մոդելները մարմնավորում են մետաքսե ներքնազգեստներով և մերկ մարմնին մուշտակներ հագած գիշերային փողոցների հերոսուհիների, ովքեր որսում են թանկարժեք ավտոմեքենաների տերերի: Այս մասին գրում է «Առաջին լրատվականը»:
Հերթական զոհին բռնելով՝ աղջիկը նստում է հետևի նստելատեղին և նրա հետ թանկարժեք հյուրանոց մեկնում: Այսպես. հերթականությամբ ցուցադրության մասնակիցները ժամանում են ցուցադրության վայրը, որտեղ Մարկ Ջեյկոբսի ամբողջ թիմին հետևում են շոուի հյուրերը: Փողոցային տեսարանները միանգամից փոխարինվում են ետնաբեմում արված նկարահանումներով, և վերջապես մոդելները հայտնվում են բեմում:
Այս լուծումները դուր չեն եկել քննադատներին: Բրենդի ղեկավարությանը մեղադրել են շքեղությունը կուռք դարձնելու և դրան ցանկացած՝ այդ թվում նաև մարմնավաճառության միջոցով հասնելու քարոզչության մեջ: Դիմումի տակ ստորագրել են սեռական չարաշահման հիմնադրամի ղեկավար Լոուրենս Ռոսինյոլը, ինչպես նաև սենատոր և իրավաբան Դոմինիկ Աթիասը: Արդյունքում տեսահոլովակը հեռացվել է համացանցից:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)