Ջենիֆեր Լոպեսի համերգը ձախողվել է
Հասարակություն
Ջենիֆեր Լոպեսի համերգը չի կայացել, որովհետև նրա մենեջերը խնդրել է տրամադրել անձնական ինքնաթիռ, վճարել իրենց ուղեկցող անձանց հյուրանոցային համարների համար, որոնց թվում էին նաև երգչուհու ոճաբանները, օգնականներն ու անձնական խոհարարը:
Ինչպես գրում է «Նյու Յորք Փոսթ»–ը, երգչուհու պայմանները կազմակերպիչները համարել են վրդովեցնող և ապրիլի 2-ին կայանալիք համերգի համար հրավիրել են Փիթբուլին:
Նշենք, որ համերգը նվիրված է լինելու հնդկական պրեմիեր լիգայի բացման արարողությանը:
Ջենիֆեր Լոպեսը հայտնի է իր պահանջկոտությամբ: Ինչպես հիշեցնում է «РИА Новости»-ն, 2001 թվականին երգչուհին BBC-ի հարցազրույցին եկել էր՝ իր 90 աշխատակիցների ուղեկցությամբ և պահանջել՝ տրամադրել դիմահարդարման 9 սրահ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)