Զատիկի տոնին պատրաստվող ավանդական կերակրատեսակները
Հասարակություն
Զատիկի տոնի կապակցությամբ քրիստոնյաների կողմից պատրաստվում են ավանդական կերակրատեսակներ։
Զատիկի սեղանի վրա լինում են խաշած, ներկված ձվեր։ Ձվերը ներկվում են արհեստական, լուծվող կերակրային ներկերով, գունավոր թղթերով, կամ կտորներով։ Որպես բնական գունանյութեր օգտագործվում են սոխի կճեպներ, սուրճ կամ զաֆրան։ Ուկրաինայում, ինչպես նաև այլ երկրներում սովորություն է օգտվել մոմից և ներկից՝ նախշազարդ ձվեր ստեղծելու համար։
Շատ քրիստոնյաներ պատրաստում են միայն կարմիր ներկած ձվեր, որոնք խորհրդանշում են Հիսուսի թափած արյունը մարդկանց մեղքերի համար։ Ներկայումս հաճախ դրանք ներկվում են տարբեր գույներով։ Պարսկահայերը սեղանին նաև ունենում են պասկա, որի շուրջն՝ ափսեի մեջ, երբեմն շարում են ներկված ձվերը։ Բողոքական քրիստոնյաների մոտ ընդունված են նաև շոկոլադե ձվիկները։
Զատիկ կիրակվա նախորդ գիշերը, Հայաստանում Զատկի սեղանին լինում են եփած ձուկ, չամիչով փլավ և գինի։ Չամիչով փլավը մեկնաբանվում է որպես ողջ մարդկության խորհրդանիշ, որտեղ չամիչը՝ հավատացյալներն են, գինին՝ Հիսուսի արյունը։ Պարսկահայերը սեղանին ունենում են ծխացրած ձուկ, քուքու, փլավ, և երբեմն նաև սալորի խոռիշտ (շոգեխաշած սոուսի տեսակ), որը մեջ կարմիր միս չեն օգտագործում։ Գինին լցվում է մի կտոր նշխարի վրա, որպեսզի թաթախվի։ Նշխարը խորհրդանշում է Հիսուսի մարմինը, իսկ գինին՝ արյունը, ինչպես Վերջին ընթրիքի ժամանակ։

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը