«Հայաստանի ձայնը» Մերի Մնջոյանն է
Հասարակություն
Ամիսներ շարունակ «Արմենիա» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Հայաստանի ձայնը» նախագիծը հասավ իր տրամաբանական ավարտին: Եզրափակիչ փուլ էին հասել նախագծին մասնակցող բազմաթիվ մասնակիցներից չորսը՝ Մերի Մնջոյանը՝ Սոնայի թիմից, Նարեկ Մակարյանը՝ Սոֆիի թիմից, Իսկուհի Հովհաննիսյանը՝ Թաթայի և Գայա Արզումանյանը՝ Արտո Թունջբոյաջյանի թիմից:
Ամփոփելով քվեարկության արդյունքները՝ վայրկյաններ առաջ «Հայաստանի ձայն» ճանաչվեց Մերի Մնջոյանը (Մաշա)։
Նշենք, որ մասնակիցներից յուրաքանչյուրը ներկայացավ երեք կատարումով: Կային, իհարկե, գեղեցիկ անակնկալներ: Նրանցից յուրաքանչյուրը զուգերգ կատարեց իր մարզչի հետ: Մյուս անակնկալը Ռուսաստանի «Голос» նախագծում մեծ հաջողություն ձեռք բերած հայ մասնակիցների ներկայությունն էր՝ Էդվարդ Խաչարյան, Մարգարիտա Պոզոյան, Արտյոմ Կաչարյան և Գայա Զախարովա: Բացի առանձին ելույթներից, նրանք կատարեցին զուգերգեր նաև մեր՝ եզրափակիչ անցած մասնակիցների հետ:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը