Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է Գագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններ 

Զատկական առավոտ

Հասարակություն

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հրանուշ Խառատյանի «Հայ ժողովրդական տոները» գրքից մի փոքրիկ հատված:

Գիշերային ուրախություններից, եռուզեռից, խաղերից հոգնած մարդիկ առավոտյան կողմ փորձում էին մի երկու ժամ քնել. բուն տոնահանդեսը դեռ առջևում էր, հարկավոր էր ուժ ունենալ: Սակայն ոմանք հենց արևածագից առաջ ակնդետ երկնքին էին նայում` արևելյան կողմը, տեսնելու հարությունն ավետող ղոչի դուրս գալը: Արցախի Քարին տակ գյուղում պատմում էին, որ արդար մարդիկ ամեն անգամ այդ օրը տեսնում էին, թե ինչպես է ղոչը երևում երկնքում, մի քանի րոպե խաղում արևի առաջ և անհետանում: Շիրակի մասին պատմողը մասնավորապես ասում է, թե «Զատիկի առավոտը, երբ որ արևը նոր պիտի մորից դուրս գա, եթե լավ նկատես, կտեսնես, որ սովորականից դուրս, հանկարծ մի քանի մղրաբոյ ցատկելով` դուրս կը թռչի, և ի պատիվ սուրբ Հարության` երկու ամբողջ ժամ անշարժ կանգնելով, աշխարհի չորս կողմին բարև կտա ու Քրիստոսի սուրբ Հարությունը արարոց աշխարհին ավետելով, նորից կսկսի առաջ գնալ: Այդ է պատճառը, որ Զատկի օրը մյուս օրերից երկու ժամ ավելի երկար է»:

Վաղ առավոտյան, եկեղեցու զանգերը հնչելուն պես, ողջ հասարակությունը, տոնականորեն հագնված, շտապում էր եկեղեցի: Ժամերգությունից հետո, շատերը նախապես պայմանավորված լինելով, «ողջումաղբեր» կամ «ողջումաքույր» էին դառնում, այսինքն` քահանայի օրհնությունն ստանալով, եղբայրանում ու քույրանում էին միմյանց հետ: Զատկական քույր-եղբայրությունը սրբորեն պահվում էր և խորապես հարգվում հասարակության կողմից: Նրանց միջև ամուսնությունն այնուհետև արգելվում էր:

Սակայն եկել է մատաղը բաժանելու ժամը «…»: «Զատկի կիրակի առավոտյան հայ քրիստոնեն պտի ծեգելահան ախառի մսով բերան բաց անի»: «Էն քրիստոնեն, որ ախառով չմասնավորվի, սաղ տարին իրավունք չունի մսի համ տեսնելու», - ասվում էր հայոց մեջ: Ախառը բաժանողները նույնպես շատ արդարամիտ, հարգանք ու վստահություն վայելող մարդիկ պիտի լինեին. «Զատիկ ախառ օրը մատաղ բաժանողներին կտակ եմ անում» արտահատությունը սպառիչ վկայում է այդ մարդկանց բնութագիրը:

Ախառն ուտելուց հետո էր, որ սկսում էին այցելությունները և շնորհավորանքները:

Անհրաժեշտ այցելությունները խնամիների մեջ էին, հատկապես` նշանված տղայի ընտանիքի կանայք իրենց բարեկամուհիներով «զատկափայ» էին տանում հարսնացուին, որի բաղկացուցիչներն էին, անշուշտ, զարդարուն ձվերը, գաթաները ինչպես նաև տապակած – խաշած հավերը, քաղցրավենիք, որևէ նվեր հարսնացուին: Այս վերջինիս կողմից էլ բաժին էր ուղարկվում փեսացուին, և սրա գլխավոր զարդը կազմում էր հարսնացուի փնջած ձուն:

Պայծառ եղանակին պարտադիր այցելություններից հետո, նախապես կազմված ազգականների խմբերով, մարդիկ նույնպես դուրս էին գալիս դաշտում խնջույքները շարունակելու: Այստեղ է, որ սկսվում էին խաղերն ու պարերը, որ այսուհետև պիտի շարունակվեին մի քանի օր կամ, որ ավելի ճիշտ է, համարյա երեք շաբաթ` բոլոր կիրակիները:

Անչափահասներն ու պատանիներն էլ, երբ ձանձրանում էին ձու կռվեցնելուց ու գլորելուց, դարձյալ երգելով շրջում էին տնետուն և կարմիր ձվի նոր պաշարներ հավաքում առաջիկա խաղերի համար:

Զատիկը թե՛ երգերի, թե՛ պարերի, թե՛ խաղերի ստեղծագործության անսպառ հնարավորություն էր տալիս: Հանպատրաստի, անպաճույճ երգերը, որով մայրերը շնորհավորում էին իրենց զավակներին, զավակները` ծնողներին, պարերգերը, որ ծնվում էին տղաների և աղջիկների մրցակից պարող խմբերի միջև, հիրավի ժողովրդկան բանահյուսության գեղեցիկ նմուշներ են: Ահա, օրինակ, ինչպես էր մայրը շնորհավորում որդու Զատիկը.

Ա տղա, տղա,

Դու ալ կապավոր,

Ղռմզի շալ կապավոր,

Դու իմ հայոց դաքավոր,

Բոթլով գինի խտուրն,

Ասամանի կապավոր,

Քո Զադիքը շնորհավոր:

Այս երգն էլ դստերն է ուղղված.

Օվսաննա ջան, Օվսաննա,

Ուրախ Զադիք լուսանա,

Բաբիդ գա Հնդստանա,

Բեռներ բերի քաթանա,

Քաթան դոշագ տակիտ է,

Զառ թակալեն հագիտ է:

Բայց երգերի մաղթանքների ամենամեծ բաժինը, անշուշտ, անձրևինն էր,

 ցորենինը, հացինը.

Բյուրապատիկ, բյուրն պատիկ,

Ոսկե հատիկ ցորեն բշիկ,

Տա Աստված հազար Զատիկ,

Դուք լավ լինեք, շեն լինեք,

Տա ձեր արտին Աստված անձրև,

Ձեր ամենին` երկար արև,

Տեր, թոն արա, թոն, թոն արա:

Գարի հացը բոլ-բոլ արա:

Բյուրապատիկն եմ, փայ կուզեմ,

Չուլ եմ հագել, փայ կուզեմ,

Կարմիր կովի եղը կուզեմ,

Սև հավի հավկիթը կուզեմ:

Ու բոլորվում էր պարը, շարունակվում անվերջ, կանաչ դաշտի վրա թափված ձվի կարմիր կճեպներից ու գույնզգույն ծաղիկներից կազմված բնական գորգի վրա, ձգվում մինչև մութն ընկնելը առաջիկա երկու օրերին շարունակվելու պայմանով: Շարունակվում էին ձվախաղերը, վարպետ խաղացողներն արդեն դույլերով ձու էին շահել, բայց չէին հեռանում խաղասպարեզից: Զատիկ էր:

Զատիկ էր, և ուրեմն նաև` տնօրհնեքի օր: Տնից տուն էին շրջում քահանաները, օրհնում իրենց մեկնված մատուցարանները, որոնց վրա շարված էին թթխմոր, աղ, խունկ, հացահատիկ, ջուր, կաթնեղեն և տան կարևորագույն այլ բարիքներ: Տանտիրուհին մատուցարանի տակ ևս պահած բաներ ուներ` ձու, քակոր, ինչը նույնպես կարևոր էր իրենց համար: Օրհնվում էր բարիքը և տարվա լիությունն ապահովվում էր, իսկ քահանան հեռանում էր լիաձեռն վարձատրված: Զատկի օրհնած կարմիր ձուն տանը պահում էին մինչև հաջորդ Զատիկ:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար
Ամենադիտված