Ֆլորա Աղաբաբյանը Սուրբ Զատկի տորթեր է ձեւավորել
Հասարակություն
Քրիստոս հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի. մարտի 31-ին, այս խոսքերով են ողջունում միմյանց քրիստոնյաները՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության կամ Սուրբ Զատկի տոնի առթիվ:
Հին եւ Նոր Կտակարաններում 5 տաղավար տոներից մեկը համարվող Զատկի տոնին նախորդող շաբաթ երեկոյան, ըստ եկեղեցական կարգի, եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Պատարագ, որի ավարտին ազդարարվում է Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը, իսկ առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում՝ Սբ. Պատարագ:
BRAVO.am-ն այս հրապարահման մեջ ձեր ուշադրությանն է ներկայացնում ամերիկաբնակ հրուշակագործ-դիզայներ Ֆլորա Աղաբաբյանի՝ Սուրբ Զատկի թեմայով պատրաստած տորթերը: Բազմաթիվ հեռուստաշոուների մասնակցած ու տորթերի մրցույթներում հաղթած հայուհու մասին մեր հրապարակումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Տորթերի գունեղ զարդարանքները պատրաստելիս հրուշակագործն օգտագործում է շաքարի խմոր, շոկոլադ, գունավորված կակաոյի յուղ: Ֆլորա Աղաբաբյանի կարծիքով՝ գարնան ամենագեղեցիկ օրը Սուրբ Զատկի տոնն է. “Միացյալ Նահանգներում այս տոնին որպես խորհրդանիշ ընդունված են բազմասերունդ նապաստակներն ու ճուտիկները, իսկ կարապն ուղղակի գարնան խորհրդանիշ է”:
{gallery}1138{/gallery}


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը