Նախարար Հրայր Թովմասյանը ձու էր կռվացնում (տեսանյութ)
Հասարակություն
Մաշտոցի պուրակի Նոտարական ծառուղիում արդեն իսկ նախատոնական Զատկական տրամադրություն էր: Աշոտ Նավասարդյանի անվան դպրոցի երեխաները ներկայացրին Զատկի խորհուրդը, ողջունեցին ներկաներին: Ծառուղին զարդարված էր ձեռագործներով, տարբեր գույների ձվերի զամբյուղներով, ճուտիկներով, ծաղիկներով: Գինի, բրնձով փլավ, աղանդեր, խորոված... մի խոսքով տոնական տրամդրությունը այնքան լավ էր, որ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը ձու էր կռվացնում Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանի հետ: Ի դեպ նախարարը ներկա էր որդու՝ Վարդանի հետ:
Նախարարը լրագրողների հետ ցանկություն հայտնեց, որ նման տոն կազմակերպվի ոչ միայն նոտարական գրասենյակի, այլ մյուս գերատեսչությունների կողմից: Դրանով Քրիստոնեկան տոները կտարածվեն: Այս մասին գրում է henaran.am-ը:
Իսկ թե ո՞վ հաղթեց ձվակռվում՝ դիտեք տեսանյութը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը