Իրանը բողոքի նոտա է հղել Ադրբեջանին
Իրան
Կիրակի օրը Իրանում Ադրբեջանի դեսպան Ջևանշիր Ախունդովը հրավիրվել էր Իրանի ԱԳՆ, ուր նրան բողոքի նոտա էր հղվել իրանական իշխանությունների կողմից. գրում են իրանական ԶԼՄ-ները:
Բողոքի նոտան հղվել էր ի նշան բողոքի Բաքվում մի քանի օր առաջ «Հարավային Ադրբեջանի ազատության Ազգային ճակատ»-ի կողմից կազմակերպված միջոցառման դեմ, ուր քննարկվել էր նաև Հարավային Ադրբեջանի թեման:
Դեսպանի հետ հանդիպման ընթացքում Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին պաշտոնական Թեհրանի դժգոհությունն է հայտնել Ադրբեջանի կառավարության կողմից այդ միջոցառումը չկանխելու կապակցությամբ. գրում է Trend-ը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ