Վենեսուելայում մուլտ են նկարել, թե ինչպես է Չավեսը հայտնվում դրախտում (տեսանյութ)
Աշխարհ
Վենեսուելական Vive Tv հեռուստաընկերությունն իր կայքում մուլտիպլիկացիոն հոլովակ է տեղադրել, որում ցուցադրվում է, թե ինչպես է մարտի սկզբին վախճանված նախագահ Ուգո Չավեսը դրախտում հայտնվում: Ընդամենը մեկ րոպե տևողությամբ հոլովակը ցույց է տալիս կապույտ երկնքի տակ կանաչ մարգագետնում կանգնած Չավեսին, որի հագին Վենեսուելայի ավանդական գունավոր զգեստն է: Նա ընդառաջ է գնում լատինամերիկացի այնպիսի հերոսների, ինչպիսիք են Էռնեստո Չե Գեվարան, Սալվադոր Ալյենդեն, Էվա Պերոնը, Սիմոն Բոլիվարը, ում հատկապես շատ հարգում էր Չավեսը:
Տեղի դիտորդները կարծում են, որ այս հոլովակը կարող է Վենեսուելայի նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոյի նախընտրական քարոզարշավի մասը դառնալ, ում Չավեսը մահից առաջ իր հաջորդ էր նշանակել:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)