Հարավային Կորեան իր հերթին զգուշացնում է ԿԺԴՀ-ին` հարված հասցնել սադրանքի դեպքում
Աշխարհ
Հարավային Կորեան զգուշացրել է, որ չնայելով քաղաքական հետևանքներին՝ ինքը վճռական միջոցներ կձեռնարկի Հյուսիսային Կորեայի կողմից սադրիչ գործողություններ իրականացնելու արդյունքում: Այս մասին այսօր Սեուլում հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Հեն. գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ իր երկիրը «Կորեայի ժողովրդա-դեմոկրատական հանրապետության ագրեսիայի ակտիվ զսպման պլան է մշակում», որը նախատեսում է սպառնալիքի հայտնվելու դեպքում նախազգուշական հարված հասցնել:
Շաբաթ օրը ԿԺԴՀ-ն հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերություններն անցել են «պատերազմական ժամանակաշրջանի» դրության, որը կարող է վերածվել մեծամասշտաբ և նույնիսկ միջուկային պատերազմի:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)