Խմբակային բռնաբարություն՝ այս անգամ Ռիո դե Ժանեյրոյում
Աշխարհ
Բրազիլիայի ոստիկանությունը հայտնել է Ռիո Դե Ժանեյրոյում ավտոբուսում տեղի ունեցած օտարերկրյա զբոսաշրջուհու խմբակային բռնաբարության մասին. տեղեկացնում է BBC-ն:
Աղջիկն ու նրա ուղեկիցը, որոնց անունն ու քաղաքացիությունը Ռիոյի ոստիկանությունը չի բարձրաձայնում, ավտոբուս էին նստել Կոպակաբանայի շրջանում: Վարորդը՝ 20ամյա Ջոնաթան Ֆուդակիշ դե Սոուզան, և նրա 22-ամյա հանցակիցը ավտոբուսից իջեցրել էին բոլոր ուղևորներին՝ թողնելով միայն օտարերկրյա զույգին: Նրանք ավտոբուսը քշել էին ամայի մի վայր, որտեղ ծեծի էին ենթարկել և ձեռնաշղթաներ հագցրել աղջկա ընկերոջը, որից հետո բազմիցս բռնաբարել էին նրա ընկերուհուն: Զբոսաշրջիկներին բաց էին թողել միայն այն բանից հետո, երբ ստիպել էին նրանց բանկի հաշվեհամարներից կլորիկ գումար հանել:
Կասկածյալ հանցագործները ձերբակալվել էին բռնաբարությունից մի քանի ժամ անց:
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է բռնաբարության 3-րդ մասնակցին, ով միացել էր հանցագործներին արդեն զույգին առևանգելուց հետո:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)