ԱՄՆ-ում հայտնագործել են կրծկալը չորացնող հատուկ սարք
ԱՄՆ
ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող ինժեները հայտնագործել է կանացի կրծկալները չորացնող հատուկ սարքավորում:
«Գյուտի գաղափարն ինձ տվեց իմ ընկերուհին, ով բողոքում էր իր կրծկալները չորացնելու հետ կապված խնդիրներից,-պատմում է 35-ամյա Ալեքսանդր Ֆարեննիկովը։-Լվացքի մեքենաներում գործող չորացման սովորական ռեժիմը շատ կոշտ է նուրբ ասեղնագործված կամ բարակ նեյլոնով զարդարված կրծկալների համար, իսկ սովորական լվացքի պարանի վրա դրա չորացնելը ժամանակատար է»:
Bra Dryer 2.0 անունը կրող սարքը չորացնում է կրծկալը 20-30 րոպեում ինֆրակարմիր լույսի ճառագայթների կիրառման շնորհիվ: Չորացնող սարքի կառուցվածքը թույլ է տալիս պահպանել կրծկալի ձևը, խուսափել այն քամելով ճմրթելու խնդրից, իսկ նուրբ չորացումը պահպանում է նրա վրա առկա ասեղնագործությունները, քարերը կամ նեյլոնե բարակ հատվածները. տեղեկացնում է Korrespondent-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)