Վաշինգտոնում տեղի կունենա Ղարաբաղյան հակամարտության թեմայով համաժողով
Արցախ
ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ապրիլի 5-ին համաժողով տեղի կունենա «ՄԱԿ-և հայ-ադրբեջանական հակամարտությունը. Վերադարձ ակունքներին» թեմայով: Ինչպես այս մասին հայտնում է APA ադրբեջանական լրատվական կայքը, միջոցառումը կազմակերվել է Jamestown Foundation ֆոնդի կողմից հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ ընդունված առաջին բանաձևի 20-ամյակի կապակցությամբ:
Համաժողովի ընթացքում ելույթ կունենա ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Թոֆիք Մուսաևը, Heritage ֆոնդի ավագ գիտաշխատող Արիել Քոենը և Կովկասի ու Կենտրոնական Ասիայի ինստիտուտի ներկայացուցիչ Ֆրեդերիկ Սթարը: Նրանք պատմելու են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա արտաքին գործոնների ունեցած ազդեցության մասին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)