Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը #ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին Քրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանից Չեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Եկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր Աթոռ Փրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացուն Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան 33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել Աշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել Երևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան «Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել է 

Գոռ Սուջյան-Սպիտակցի Հայկո՝ ոչ սովորական համերգ

Հասարակություն

2011 թ.-ի ապրիլյան համարում խենթանում էին մեր աստղերը: Եթե դրսում եղանակը գարնանային է, ապա մեր երգիչներից շատերի համար այն արդեն հատել է 40 աստիճանի սահմանը: Փառք Աստծո, որ մեր հայտնիները սկսել են մեզ զարմացնել և կարծրատիպերից դուրս մտածել ու գործել, ինչը վաղուց չէինք նկատում: Օվկիանոսից այն կողմ և այս կողմ թեժացող նորություններին չանդրադառնալ չէինք կարող, հատկապես եթե դրանք մեզ են վստահում հենց հայտնիները:

Արմենչիկ և Քիմ Քարդաշյան. «Հայ եմ ես»

Մեր ամսագրի լավ բարեկամ Արմենչիկը շատ հայտնիների նման հենց մեզ առաջինը վստահեց այս նորությունը: Եթե հիշում ես, «Ե՞ս Yes!»-ին տված անցած համարի հարցազրույցում երգիչը խոստացել էր տեսահոլովակ և նոր երգ ներկայացնել երկրպագուներին և ահա այն պատրաստ է: Արմենչիկը նշեց, որ վաղուց էր մտածում Քիմի հետ համագործակցության մասին՝ հաշվի առնելով նաև Քիմի հայ լինելը, հանրաճանաչությունն ու սիրված լինելը: «Մոտ 3 ամիս բանակցություններ էինք վարում Քիմի հետ, բայց Քիմի և իմ զբաղվածության պատճառով չէր ստացվում համաձայնության գալ: Գիտեի, որՔիմը երգ է ձայնագրել, և ցանկանում էի, որ բացի տեսահոլովակումս որպեսհերոսուհի հանդես գալը նաև մի հատված երգեր ինձ հետ:

Վերջապես որոշեցինք զուգերգ ձայնագրել, որը նաև տեսահոլովակ կունենար՝ իմ և Քիմի մասնակցությամբ: Եվ այն արդեն պատրաստ է: Զուգերգը, որ կոչվում է «Հայ եմ ես», հայերեն է, ինչը Քիմի համար որևէ խնդիր չի ստեղծում, քանի որ նա կարողացավ կարճ ժամանակում երգի խոսքերը սովորել: Իհարկե, սկզբնական տարբերակը մի քիչ փոփոխել ենք նրա խորհրդով, բայց իմ պատկերացրածից չի տարբերվում»,- ասաց Արմենչիկը: Ըստ նրա՝ Քիմն ուրախությամբ համաձայնեց հայերենով երգել և, նրա խոսքերով, լավ էլ ստացվում է :)

Երգիչն ասաց, որ Քիմի հետ համագործակցությունը հեշտ է ստացվում և Հրաչ Քեշիշյանի նկարահանած տեսահոլովակի մոնտաժային աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: «Տեսահոլովակը սիրո մասին է, ուրախ, ռիթմիկ երգ ենք պատրաստել, դրան համապատասխան՝ նաև տեսահոլովակ»,- նկատեց Արմենչիկը:

Հետաքրքրվեցինք նաև, թե ինչպես է այս համագործակցությանը վերաբերվում Արմենչիկի կինը: Ըստ երգչի՝ կինը՝ Լուսինեն, հանգիստ է ընդունել Քիմի հետ տեսահոլովակ նկարահանելու առաջարկը և ամուսնուն չի խանդում: «Լուսինեն գիտի, որ ես միայն իրեն եմ սիրում, իսկ Քիմի հետ ինձ կապում են միայն գործնական հարաբերությունները»,- վստահեցրեց երգիչը: Բացի այդ, Քիմը պատրաստվում է ամուսնանալ:

Դե ինչ, զինվենք համբերությամբ և շատ շուտով կկարողանանք բացահայտել Քիմի հայերեն առոգանությունը և՝ ոչ միայն :)

Գոռ Սուջյան-Սպիտակցի Հայկո.

«Նոր ոճ ենք ստեղծել»

Գոռին զանգահարել էինք բոլորովին այլ հարցով, բայց նա մեզ պատմեց ոչ միայն իր նոր երգի, այլև իրու ռաբիս երգիչ Սպիտակցի Հայկոյի համատեղ համերգի մասին, որի հիմքը երկու տարբեր երգիչների զուգերգն է: Այո, այո, միանգամից զուգերգ և համատեղ համերգ: Բայց անակնկալը հաստատ չի հիասթափեցնի: Գոռը մեզ հետ զրույցում ասաց, որ զուգերգի և համատեղ համերգի գաղափարն իրենն է, որը վաղուց էր մտահղացել. մնում էր ընտրել միայն կատարողին: Ըստ Գոռի՝ զուգերգը ռոքի և ռաբիսի միաձուլում է, որի նպատակը ցույց տալն է, որ ռաբիս կատարումն էլ կարելի է բարձրորակ երաժշտության հետ միքսել, որը կարող է առանց թուրքախառն ելևէջների ու կլկլոցների լինել և իսկապես դուր գալ թե´ երիտասարդներին, թե´ առավել ավագ սերնդին: Ըստ Գոռի՝ նախկինում նման փորձ արվեց «Top Ten Of ռաբիսի» տեսքով, սակայն դա այն չէր, ինչ ներկայացնում են Գոռնու Սպիտակցի Հայկոն: «Գաղափարն իմն էր, վաղուց մտածում էի իրարից լրիվ տարբեր ոճեր համադրելու մասին: Սկզբում ուզում էի ռոք-ռեփ տարբերակը ներկայացնել, բայց հետո հասկացա, որ ռոքի ու ռաբիսի համատեղումը նորություն է ոչ միայն մեզ, այլև ողջ աշխարհի համար: Երևի ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ռաբիսը հայերի կյանքում, ցավոք, կարևոր տեղ ունի. գոնե թող այն ճաշակով լինի, իսկ Հայկին շատ շատերն են հավանում և լսում»,- հավելեց Գոռը: Նա ասաց, որ երգը ռաբիսով է սկսվում, հետո դառնում է ռոքային: «Սա, կարելի է ասել, նաև կոչ է, որ ռաբիս լսողները սկսեն նաև այլ երաժշտություն լսել: Նոր ոճ ենք ստեղծել նրանց, ինչպես նաև այլընտրանքային երաժշտություն փնտրողների համար»,- նշեց Գոռը:

Սպիտակցի Հայկոն էլ իր հերթին խոստովանեց, որ չնայած չի սիրում ռոք, բայց դեմ էլ չի երաժշտական այս ուղղությանը: «Ռոքն էլ ունի իր լսարանը, բայց այս երգը, կարծում եմ, դուր կգա և´ ռաբիսի, և´ ռոքի սիրահարներին: Սկզբում չէի պատկերացնում, թե ինչ ա ստացվելու, բայց արդեն ինձ դուր ա գալիս»,- նշեց Հայկը:

Տեղեկացնենք, որ ապրիլի 10-ին կայանալիք «Ոչ սովորական համերգ» խորագիրն էլ հատուկ այդ նպատակով է ընտրվել, որի ընթացքում էլ հենց կներկայացվի նույնքան արտասովոր զուգերգի պրեմիերան: Համերգի կազմակերպիչները հայտնեցին, որ այն կազմված է լինելու երկու մասից. ռոքային և ռաբիս:

Ջուս. «Բեմական կերպարը չի կարող խոչընդոտել իրական սիրուն»

Ջուսն այլևս չի նեղսրտի իր միայնակ լինելուց: Երգչուհին վերջապես գտավ իր երկրորդ կեսին: Թեպետ երգչուհին չցանկացավ ամենայն մանրամասնությամբ մեզ պատմել իր ընտրյալի մասին, այնուամենայնիվ, որոշ բաներ խոստովանեց: Ջուսը տևական ժամանակ հանդիպում է բոլորիս նույնքան հայտնի երգիչ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Մարատ Հայրապետյանի հետ: Ջուսն ասաց, որ գրեթե մեկ տարվա մտերմիկ շփումից հետո Մարատի հետ որոշեցին այն վերածել ավելիին:

Այժմ շոու-բիզնեսի ամենաարտասովոր զույգն այնքան էլ չի շտապում հրապարակայնացնել իրենց հարաբերությունները, և ամեն ինչ թողնում է Աստծո ողորմածությանը: Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է Մարատը վերաբերվում իր բեմական ու խենթ կերպարին, երգչուհին ի պատասխան ասաց. «Մարատն էլ արվեստի մարդ է և շատ լավ գիտակցում է երգչի կերպարի կարևորությունը: Բացի այդ, չեմ կարծում, որ արտաքին կերպարը կարող է որևէ նշանակություն ունենալ կամ խանգարող հանգամանք լինել ցանկացած զույգի հարաբերություններում: Եթե սիրում ես, սիրում ես մարդուն այնպիսին, ինչպիսին նա կա»: Ջուսն էլ իր հերթին նկատեց, որ երբեք Մարատ Հայրապետյանի երկրպագուն չի եղել, սակայն միշտ բարձր է գնահատել նրա ձայնային տվյալներն ու կատարողականը: «Մենք տարբեր ոճային կատարողներ ենք, բայց դա մեզ չի խանգարում շատ լավ հասկանալ միմյանց և երջանիկ լինել միասին,- շեշտեց Ջուսը և հավելեց, որ չի բացառվում հետագայում որևէ զուգերգ ներկայացնեն՝ իրենց սիրո մասին: Իսկ թե երբ կպաշտոնականացնեն հարաբերությունները, երգչուհին խուսափեց պատասխանել: Տեղեկացնենք, որ ինչպես ականատեսներն են պատմում, Ջուսը և Մարատը վերջերս միասին արտասահման են մեկնել միևնույն չվերթով»:

ԱՊՐԻԼՄԵԿՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ

Արմենչիկ-Քիմ Քարդաշյան

Արմենչիկն իսկապես ամեն նորություն վստահում է մեզ, բայց այս դեպքում մենք նրանից առաջ ընկանք: Իսկ այն, որ այս լուրը ճիշտ չէ, դեռ չի նշանակում, որ հնարավոր չէ :)

Գոռ Սուջյան-Սպիտակցի Հայկո

Նման արտասովոր ու տարբերվող զուգերգ ունենալու գաղափար դեռ չի ծնվել նրանց գլխում: Կամ՝ ով իմանա :) Մենք Գոռի արվեստը շատ ենք գնահատում և կարծում ենք, որ հազիվ թե նրանից նման կատարում լսենք, եթե, իհարկե, դա հերթական ապրիլմեկյան կատակ չլինի:

Ջուս-Մարատ Հայրապետյան

Գուցե շատ շուտով թե´ Ջուսը, թե´ Մարատ Հայրապետյանը գտնեն իրենց երկրորդ կեսին: Կհամաձայնես, որ նրանք այնքան տարբեր են, որ անգամ ամեն խենթության պատրաստ Ջուսի համար սա չափազանց կլիներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Դատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռըԴատախազությունը բողոքարկելու է Վարդան Ղուկասյանի արդարացման վճիռը#ՈՒղիղ․ ԱԺ ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերինՔրեական գործով անցնող ու փորձաքննվողը դիմել է փախուստի Նուբարաշենի հոգեբnւժարանիցՓեզեշքիան. Իրանը բանակցություններ է վարում պատերազմի պայմաններում իր իրավունքները պաշտպանելու համարՉեխիայի խորհրդարանի պատվիրակությունը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԵկեղեցու ղեկավարության, ներքին կառավարման հարցերը ԱԺ-ի իրավասության մեջ չեն․ Մայր ԱթոռԱրգենտինայի նախագահը շնորհակալություն է հայտնել Մեսսիին կարիերայի համարԵվրոպական հանձնաժողովը Ուկրաինային փոխանցել է ևս 1.24 միլիարդ եվրո՝ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների համարՄիացյալ Նահանգները Լիտվա է մատակարարել Switchblade հարձակողական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակՓրկարարները հայտնաբերել են «Վաչագանի ձոր» կոչվող տարածքում մոլորված քաղաքացունՆիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվելԱշակերտուհուն հարվածած դպրոցի ուսուցչուհու նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվելՖրանսիան արգելել է բողոքի ցույցերը ցրելու համար էլեկտրաշոկային նռնակների օգտագործումըԵրևանի ռեստորաններից մեկի կանանց զուգարանում գաղտնի նկարահանումների դեպքով նյութերն ուղարկվել են ՔԿ. Վարդանյան«Ուժեղ Հայաստանի» պատգամավորների 6 օգնականների մուտքն ԱԺ արգելվել էՌուբիո. Հորմուզի մատակարարումների ծավալները վերադարձել են իրանական հակամարտությունից առաջ եղած մակարդակինԿիպրոսի ափերի մոտ լաստանավի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-իԳագիկ Խաչատրյանին վերագրվող կտավների մի մասը պատկանել է ընտանիքի անդամներին և ստացվել որպես նվեր․ փաստաբաններԱԳՆ կայքից անհետացել է «Արտաքին քաղաքականություն» բաժնի բովանդակությունը․ քաղաքագետՎիճաբանություն` սրճարանում․ նախկին փոխոստիկանապետի որդին տեղափոխվել է հիվանդանոցFlydubai-ի երկրորդ օդաչուն վերապատրաստվել է Մեծ Բրիտանիայի թռիչքային դպրոցում«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունըՓաշինյանը շնորհավորել է Պուտինին ծննդյան օրվա առթիվՄոդին նշել է Հնդկաստանի վարչապետի պաշտոնում իր 25-ամյակըՀայկ Սարգսյանին հեռացրել են ՔՊ-ից. ՌԴ-ն կպաշտպանի իր շահերը Հարավային Կովկասում․ ՄոսկվաՏեռակոտայի բանակը. կայսեր հավերժական պահապաններըHindustan Times. Հնդկաստանը Ուկրաինայի համար առաջարկել է եռակետային հրադադարի ծրագիր2026-ի քիմիայի Նոբելյան մրցանակը՝ Անրի Կագանին և Կենսո ՍոայինԱլիևի նոր պահանջը, Մուսաևի ճակատագիրն ու Մոսկվայի կոշտ զգուշացումը․ ի՞նչ է կատարվում«Ռոսատոմ»-ը 2027-ին կարդիականացնի Հայկական ԱԷԿ-ը․ շահագործումը՝ մինչև 2036 թվականըԿառուցապատողները դժգոհում են նոր «խաղի կանոններից»․ հանձնաժողովը զգուշացնում է՝ սպառողի իրավունքները չեն կարող սահմանափակվելՌուբիոն լրագրողին խնդրել է արհեստական բանականությունն անվանել սուպերբանականությունՊատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am
Ամենադիտված