Մանկատան 88 երեխաների երազանքը Ձեզ տեսնելն է. բաց նամակ՝ ՀՏ Հայկոյին
Հասարակություն
Բաց նամակ՝ ՀՏ Հայկոյին.
«Հարգելի Հայկ, ուզում եմ Ձեզ մի խնդիրքով դիմել:
Երեկ այցելել ենք Վանաձորի մանկատուն:
Հուզիչ մանրամասները Ձեզ չեմ պատմի՝ ասելիքս չերկարացնելու համար: Ձեզ այնտեղ երկրպագում և աստվածացնում են: Դուք մանկատանն ապրող 88 երեխաների կուռքն եք, և նրանց երազանքը Ձեզ տեսնելն է:
Նրանց երազանքի իրագործումը Ձեզնից 5-6 ժամ կխլի (Երևան-Վանաձոր ճանապարհը՝ հետադարձով 4-4.5 ժամ): Ձեր ճանապարհի և հանգստի հարցը պատրաստ ենք լուծել ինքներս:
Խնդրում եմ պատասխանել նամակիս, եթե անգամ մերժելու լինեք, քանզի երեխաներից Պետրոսն ինձնից հեռախոսահամար է վերցրել՝ ճշտելու խնդրանքի ընթացքը: (Պետրոսն այն եզակի երեխան էր, ով առհասարակ չնկարվեց՝ ասելով, որ կնկարվի, երբ ՀՏ Հայկոն գա մանկատուն)»:

















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը