Քաղաքապետարանը պայմանագիր է կնքել մի ընկերության հետ, որը գոյություն չունի (լուսանկար)
Հայկական Մամուլ
Երևանի Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանի մոտ գտնվող գետնանցումի զուգարանն այսպիսի պատկեր ունի:
Երբ «Ժողովուրդ»-ը Երեւանի քաղաքապետարանից հետաքրքրվեց, թե գետնանցումի հասարակական զուգարանն ինչու է այս վիճակում, պատասխանեցին, թե այն 2011թ. հոկտեմբերի 5-ից սպասարկման է հանձնված «Անցում մեկ» անվամբ մի ընկերության:
Թերթը մեծ ջանքեր գործադրեց, գտնելու այդ ընկերությունը, սակայն ապարդյուն: Պարզվեց, այդպիսի կազմակերպություն գոյություն չունի: Անգամ ՀՀ ԱՆ պետական ռեգիստրում գրանցված չէ:
Միայն ափսոս, որ իր փիառ քայլերի շրջանակներում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մինչ օրս չի այցելել այս հատված, անձամբ
համոզվելու, թե ինչքան անհետեւողական ու ինչքան անփույթ է աշխատում իր ղեկավարած կառույցը:
Պատկերացնո՞ւմ եք, 2 տարի առաջ պայմանագիր է կնքվել մի ընկերության հետ, որը գոյություն չունի ո՛չ դե յուրե, ո՛չ դե ֆակտո: Բա այսքանից հետո ինչպե՞ս չասենք, Տարո՛ն, գեղեցիկ չէ, Տարո՛ն, աշխատել է պետք, դատարկ փիառը խայտառակում է մարդուն: «Ֆեյսբուք»-ն էլ ապագա չէ:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը