Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից 

«Ազգ». Խաբելու օրը

Հայկական Մամուլ

Երեկ, խաբելու օրը, մի պտույտ անելով Երեւանում, մեր Տոտոյի՝ Նկարչի տանը կազմակերպած հումորի միջազգային փառատոնից հումորային տրամադրությունը դուրս բերելով սովորական կյանքի պրոզան, փորձեցինք տեսնել կյանքի այն հակադրությունները, որ առկա էին ցուցահանդեսում: Ու, պատկերացրեք, ստացվում էր. հանրահավաքավորից ազատ Ազատության հրապարակում կարելի էր հանդիպել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որ երեխաների ու կնոջ հետ վայելում էր գարնանային արեւոտ օրը, միաժամանակ նույն պատկերի մեջ սրբապատկեր դեմ տվող ու դրա դիմաց 100-1000 դրամ ուզող բիձուկը լավ ինտեգրվում էր ժանրային հակադրությանը: Սքեյթ քշող ու Հյուսիսային պողոտայի թանկ խանութներից հագնվող մանկանց ու մոր հետ արեւածաղիկ վաճառող թերհագնված մանչուկի պատկերային կոնտրաստի թելը եւս ձգվում դեպի ժանր: Ու ակամա մարդ ուզում էր հասկանալ կյանքի ու ժանրի ցուցահանդեսի տարբերությունը (չնայած՝ ցուցահանդեսը միջազգային է, ու այնտեղ չինացի, սիրիացի, իրանցի եւ այլ երկրների երգիծանկարիչներն էլ իրե՛նց երկրների կյանքի պրոզան ու կոմիզմն էին ցույց տվել՝ մերոնց հետ միաժամանակ): Տարբերությունը պայմանական էր, փաստորեն, նկարչի տանը արվեստ էր, Երեւանի փողոցներում բուն կյանքը, որ չէր տարբերվում Տոտոյի, Արզոյի, Դավիթ Ղազանչյանի, Ցոլակ Կանթեղի նկարածներից:

Իսկ թե ինչու է գրոտեսկի համար ամենօրյա նյութ մեր կյանքի մեկ օրը միայն՝ ապրիլի 1-ը, կոչվում խաբելու օր, երբ կյանքն ու երգիծանքը ամեն, ամե՛ն օր այդքան նույնանում են, գլուխ քորելու բան է: Դե էս էլ երեւի՝ որ միջազգային սովորույթներից հանկարծ դուրս չմնանք՝ ոնց որ մարտի 8-ին ենք մեզ պատկերացնում ինչ-որ համաշխարհային մի գործընթացի մաս, այդպես էլ հումորի, խաբելու օրը մեզ չենք ուզում դուրս դնել գաբրովցիների պես իբր մի օր միայն ընդհանուր կանոններից դուրս ապրելու պայմանականությունից:

Բայց մեր կյանքի պրոզան մեզ թույլ չի տալիս ի վերջո Մյունխհաուզենի բարձր հումորով վարակվել՝ մերը խաբելն է, մեր շուրջն ամեն օր խաբում են, բայց ձեւ ենք անում, որ էդ մի՛ օրն է խաբելու օր, էն էլ՝ կատակով: Կարելի է կարծել, թե մյուս օրերին բացարձակապես եւ ազգովին ճշմարտությունն ենք ասում: Հարց է ծագում՝ ո՞ր օրն ենք ավելի անկեղծ, այդ մի օ՞րը, որ կատակով խաբում ենք, թե մյուս 365 օրերին, որ լուրջ տեսքով, անհումոր եւ դեմքի ամենախելացի արտահայտությամբ «ճշմարտությունն ենք ասում» իբր:

Ասենք՝ մեր քաղաքական գործիչները ո՞ր օրն են խաբում՝ այս մի օ՞րը (կատակո՛վ), թե՞ մյուս օրերին, երբ խելացի դեմքով, փողկապ կապած, մազերը սղալած՝ խոսում են ամենատարբեր խնդիրների լուծումից, ժողովրդի վիճակը թեթեւացնելուց, ազգային ինքնագիտակցությունից, հայրենասիրությունից, ծնողասիրությունից, օջախից եւ ընտանիքից: Բայց նույն պահին, էդ իրենց ասածի հենց նույն վայրկյանին՝ զուգահեռ ժողովրդի վիճակը ծանրանում է ավելի, ազգային իքնագիտակցությունից մի սանտիմետրով ավելի ենք նահանջում, մեր ծերերը մնացել են արտերկրներում թափառող որդիներից անհույս՝ ընտանիքները մասնատված, անսիրուհի չինովնիկ մոմով կարելի է գտնել: Կամ որ ասում են՝ մեզ քվե տվեք, եւ մենք Երեւանը կդարձնենք ավելի լավը, ուզում ես պատասխանել՝ մի խաբեք, էսպես էլ մնա, ավելի վատը չդառնա -գոհ ենք: Որ ասում են՝ մենք գալիս ենք մարդկանց սոցիալական խնդիրները լուծելու, է, ո՞վ է հավատում ու ո՞վ չգիտի, որ այդպես ասողները սոսկ իրենց սոցիալական խնդիրներն են լուծելու: Մերոնք ասում են՝ մենք երբեք հուսախաբ չենք արել ձեզ: Հա, ճիշտ է այնքանով, որքանով որ մենք ձեզ հետ հույս չենք կապել, եթե կապեինք՝ ուրիշ բան, սուտ չէ, բայց ճիշտ էլ չէ: Քաղաքական գործիչներից մեկն ասում էր, թե ինքը երբեք չի ստում, քանի որ այդպես ավելի ազատ է զգում իրեն: Բայց ո՞վ է նրան կաշկանդում, կամ ումի՞ց եք քաշվում՝ խաբեք, մի խաբեք, ամուսնացեք, բաժանվեք՝ ոչ մեկին հետաքրքրիր չեք, քանի որ ոչ ձեր ճիշտն է պետք, ոչ սուտը Էն հորը, որ տուն է գնում, ու երեխան ասում է. «Պապ, քինդերսյուրպրիզ բերե՞լ ես»: Ու հայրն արժանապատվությունը պահում է ամենօրյա ստով՝ «Խանութում չկար»: Ահա քեզ փրկարար սուտ, որովհետեւ եթե ասի՝ բալես, փող չկա, էդ 500 դրամով որ քինդեր առնեի, էսօրվա հացը չէինք կարողանա առնել»:

Կամ որ ասում են՝ սկսում ենք պայքար կոռուպցիայի դեմ, ու մի ձեռքով տակից վերցնում են էն քաղցր կաշառքը, նույնիսկ մանկապարտեզի երեխան գիտի, որ խաբում են, բայց եվրոխոտը հավատում է: Այսինքն, ուզում ենք ասել՝ էդ մարդկանց համար ամեն օր խաբելու օր է: Երեւի ապրիլի 1-ը նրանց ամենաչխաբելու օրն է, որովհետեւ աշխատանքային չէ, կափսոսան էդ օրը բազմոցի վրա պառկելն ընդհատել, խաբելու օրվա մասին հաղորդման վրա ծիծաղելու հաճույքից զրկվել՝ բա խաբելու օրն է:

Կամ որ սուպերմարկետում սիրուն փաթեթավորած ապրանքը տանում ես տուն ու տեսնում ես, որ վրան նորմալ միրգ է շարված, տակըՙ ճաքած ու փչացածը. էս խանութի տերերի համար ուրեմն ամեն օր խաբելու օրն է:

Երեկ Կապանում մի կին ընդհատում էր Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքը, թե՝ մեր մեռելոցն ինչի՞ ես եկել խանգարում. տեսնես ճի՞շտ էր ասում, թե՞ մեկն ուղարկել ու մի բանի դիմաց նրան խաբել էր տալիս: Կամ որ Րաֆֆին ասում է՝ Ժողովրդի հետ իշխանություն ենք կիսելու, տեսնես իշխանությունը խնձո՞ր է, կեսն՝ ինձ, կեսը՝ քեզ:

Ու այդպես էլ ապրում ենք՝ ամեն օր համբուրելով ստի ճակատը: Եվ ավելի լավ է՝ մեկ օր միայն գոնե սահմանել ճշմարտության օր, քանի որ մյուս օրերին ամենքը եւ ամենուր խաբում են:

Թեթեւ տարեք, երեկ ապրիլի 1-ն էր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված