Իշխանության երեք մարմիններին՝ 36.3 մլն դոլար, սահմանամերձ բնակավայրերի համար՝ 1 մլրդ 936 մլն 880 հազար դրամ
Հայկական Մամուլ
Պաշտոնական տվյալների համաձայն, 2012թ. համար ՀՀ պետական բյուջեից նախագահի աշխատակազմին հատկացվել է 3.96 մլրդ դրամ (մոտ 9,4 մլն դոլար), ԱԺ-ին՝ 2.9 մլրդ դրամ (7 մլն դոլար), կառավարությանը՝ ավելի քան 10 մլրդ դրամ (24 մլն դոլար): Այսինքն՝ ՀՀ քաղաքացիներս միայն իշխանության այս երեք մարմինների աշխատանքի ապահովման համար նախորդ տարի վճարել ենք մոտ 36.3 մլն դոլար:
Համեմատության համար նշենք, որ սահմանամերձ բնակավայրերի համար 2012թ. հատկացվել է 1 մլրդ 936 մլն 880 հազար դրամ: Ընդ որում, սահմանամերձ բնակավայրերի համար ծախսերը սահմանափակվել են միայն մի քանի պատմամշակութային օբյեկտի վերանորոգման և պետական ու մարզային նշանակության ճանապարհների հիմնանորոգման շրջանակներում: Իսկ հետո էլ դժգոհում են, թե սահմանամերձ գյուղերը դա-
տարկվում են:
Մանրամասները «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը