Վիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներին BBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է Յամալը Բնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. Սարգսյան Գյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվել Սևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներ ՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս Պետրոսյան «Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրք Եկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ Արարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել է Երևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում են Փաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլին Արման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմից 

«Ազգ». Ներքին Կարմիրաղբյուր. «Մեր գյուղում` փոքրից մինչև մեծ, բոլորը գեներալներ են»

Հայկական Մամուլ

Ասյա տատիկին Ներքին Կարմիրաղբյուրում բոլորն են ճանաչում: 1992-ի ձմռանը շուրջ չորս ամիս վաթսուն զինվորի իր տանն է պահել: «Նկուղում էին մնում, ես էլ իրենց համար ճաշ էի սարքում, տեղերն էին մաքրում: Հերթափոխով էին մնում: Երեսունը մնում էր, մյուս երեսունը բարձրանում դիրքեր: Նկուղում գետնին ցորենի հասկեր էր փռում, որ գոնե մի քիչ տաք ու փափուկ լիներ», հիշում է Ասյա տատը: Մի քանի անգամ գյուղի տղամարդիկ իրեն փայտ են բերել, որ վառի, տաքանա, «նվերն» ընդունել է, բայց ուղարկել է «դիրքեր»: «Ես ջհանդամ, թող երեխեքը վառեին տաքանային: Ինձ ոչ մի բան պետք չէ, մենակ էդ մարդկանց օրհնանքը գա իմ երեխեքին», ասում է տիկին Ասյան՝ հավելելով, որ երկու որդիներն այսօր Գերմանիայում են: Թոռները հաճախակի են զանգում, նվեր ու գումար ուղարկում: «Թոռներիս շատ եմ կարոտել, որ զանգում են, ասում են՝ տատի, տոմսը ուղարկենք, արի մեզ մոտ մնա, ասում եմ՝ չէ, ես իմ գյուղից հեռացողը չեմ: Ես էստեղ ծնվել եմ, էստեղ էլ պիտի մեռնեմ: Դուք ջահել եք, ձեր կյանքը դասավորեք, մեր վախտն անցավ»:

Ներքին Կարմիրաղբյուրում այսօր բնակվում է 1150 բնակիչ: Պատերազմն այստեղ սկսվել է 1991-ից ու մինչ օրս չի ավարտվել: Հատկապես վերջին երկու տարիներին հակառակորդը շատ է ակտիվացել, հողատարածքները գյուղացիները չեն կարողանում մշակել: «Ավելի լավ էՙ մենք հնարավորություն ունենանք, հողը մշակենք ու հողի հարկ վճարենք, քան մեզ ազատեն հողի հարկից, բայց գյուղացին վախենա ու չմտնի դաշտ: Էս ժողովուրդն ընդամենը մի բան է ուզում՝ խաղաղություն:

Մենք շատ լավ գիտենք խաղաղության գինն ու արժեքը: Մեր գյուղում փոքրից մեծ բոլորը գեներալներ են, որովհետեւ իրենք են պաշտպանել գյուղը քսան տարի առաջ ու էսօր էլ, եթե հարկ լինի, էլի իրենք են զենք վերցնելու, որ պաշտպանեն», ասում է գյուղապետ Մովսես Կամենդատյանը :

Վաչիկ Մելքումյանն անցյալ տարիՙ հունիսի մեկին, առավոտյան ժամը վեցին խաղողի այգիներն էր սրսկում, երբ թշնամու դիպուկահարից վիրավորվեց: «Տղերքը օգնության հասան, բայց իրենց վրա էլ կրակեցին: Բարեբախտաբար իրենք չվիրավորվեցին: Թշնամու գնդակը կպավ ծնկիս», հիշում է Վաչիկը: Մի քանի ժամի վիրահատությունից ու մի քանի ամսվա ապաքինումից հետո Վաչիկին տրվեցին հաշմանադամության երրորդ կարգ ու ամսական տասնութ հազար դրամ թոշակ: Այսօր Վաչիկը ձեռնափայտերով է քայլում: Ոտքի երկաթներն անհանգստացնում են, չի կարողանում տանը գործ անել: Արդեն մեկ տարի դաշտ չի մտել, տղաներին էլ արգելում է, որ դաշտում գործ անեն: Ասում է՝ իմ բախտը բերեց, վիրավորվեցի, բայց ո՞վ իմանա, կարող է հաջորդ անգամ բախտներս չբերի:

Սահմանին վիրավորված Վաչիկին գրեթե ոչ ոք չհիշեց՝ ո՛չ պաշտպանության նախարարությունը, ոչ նախագահի աշխատակազմի կամ այլ բարձրաստիճան կառույցներ: Գյուղապետի միջնորդությամբ վիրահատության գումարը տրամադրեց նախկին պատգամավոր Միքայել Վարդանյանը: «Որ ինքն էլ չլիներ, չգիտեմ ինձ հետ ինչ էր լինելու: Շուտով երկրորդ վիրահատությունը կանեն՝ոտքիցս երկաթները պետք է հանեն, որպեսզի ցավեր էլ չունենամ»: Վիրահատության գումարը կրկին Վարդանյաններն են տվել: «Ո՞վ պետք է գար, որ ինձ տեսներ: Իրենք մենակ խոսում են, մենակ ասում են կրակեցին, մենք պատասխանեցինք, բայց չեն ասում, էդ կրակոցներներից մարդ է զոհվում, մարդ է վիրավորվում, բա դրանց վիճակը ո՞նց պետք է լինի: Բա մեզ թուրքի գյուլեն կպնում է, չեն էլ ուզում իմանան, սաղ մնացի՞նք, մեռանք՝ ի՞նչ եղանք», ասում է նա:

75-ամյա Անիկա տատիկի այգուց տեսարան է բացվում թշնամու հենակետը: Անիկա տատիկը վախենալով է այգին մշակում, աշխատում է հաստաբուն ծառերի տակով քայլել, որպեսզի փամփուշտներն իրեն չկպչեն: Տունը գյուղի այլ տների պես քանդված է ու գնդակոծված: Տիկին Անիկայի որդիներն ու թոռները դրսում են, գյուղ գալ հրաժարվում են: Այստեղ ապրում է դստեր հետ: «Վախիլով ապրում ենք, կրակում են՝ տուն ենք մտնում, մի ձայն լսում ենք՝ վախում ենք, բայց ինչ անենք, ուր գնանք, մեր գյուղն է, թողնենք ինդորը գնանք: Իմ տունը հենց դիրքի դիմացն է, մեր տան վրա շատ են կրակել: Մի անգամ տան հետեւի մասը կրակ էր ընկել: Գյուղացիներն օգնեցին, հանգցրեցին»: Տարիներ առաջ, երբ կրակում էին, նկուղում էր թաքնվում, վերջին տարիներին, կրակոցների ժամանակ գնում է ննջասենյակ ու պառկում անկողնու վրա: «Թուրքի գնդակը որ կպնի, գոնե անկողնու մեջ մեռնեմ, գետնին ընկած չլինեմ»:

Արմանուշ Ալավերդյանի հարսը, որդին ու ամուսինը շուտով կմեկնեն Մոսկվա: «Մնալ չի լինում, իրենք գնում են աշխատելու, բայց ես գնամ ի՞նչ անեմ, ես մնում եմ իմ տանը: Հարսս չի ուզում մնալ, վախենում է, ինքն ուրիշ գյուղից է, կյանքում կրակոց չի լսել, էստեղ ամեն օր լաց է լինում: Ես ասեմ՝ մնա՞: Որ մնաց, թշնամու գնդակը եկավ կպավ, ո՞վ է մեղավոր լինելու: Ջահել են, թող գնան, հանգիստ ապրեն», ասում է տիկին Արմանուշը: Նախորդ տարի որդին Ռուսաստանից գումար է ուղարկել: Տիկին Արմանուշը սկզբում ցանկացել է տան համար կահույք գնել, հետո զղջացել է. «Գնեմ, ի՞նչ անեմ, թշնամին շաբաթական երկու-երեք անգամ կրակում է: Ես գնեմ, ինչ իմանամ՝ կվայելեմ, չեմ վայելի: Հացը դնում ենք սեղանին՝ չգիտենք, էդ հացը կուտենք, թե կոկորդներիս կկանգնի: Դրա համար էլ դեմ չեմ, որ գնան: Իմ երեխու ապագան ինձ համար ավելի թանկ է: Ի՞նչ անեմ, ասենքՙ հայրենիք, երեխես զոհվի՞: Արդեն հոգնել ենք զոհերից էլ, պատերազմից էլ, կրակոցից էլ: Մենք մի բան ենք ուզում՝ խաղաղություն, որ մարդ հանգիստ իր դաշտում վար ու ցանք անի, չմտածի, որ դիմացի սարից կկրակեն»:

Տասնմեկամյա Մարին երկու երազանք ունիՙ դառնա իրավաբան, մեկ էլ մահճակալի տակ էլ չթաքնվի: «Որ կրակում են՝ շատ եմ վախենում, մամայիս եմ գրկում կամ էլ մահճակալի տակ եմ թաքնվում», պատմում է Մարին: Երկու ամիս առաջ Մարիի տան դիմաց են կրակել, փամփուշտն ընկել է հենց դռան դիմաց: Փոքրիկը վախեցել է, գոռացել ու թաքնվել մահճակալի տակ: Ընկերուհին՝ Կարինեն պատմում է, որ մի քանի ժամ մնացել է մահճակալի տակ. մայրիկն ու տատիկն են համոզել, որ դուրս գա. «Ես վախեցա, լաց էի լինում, ասացիՙ մամա, ես ուրիշ տուն եմ ուզում, արի գնանք էս տնից: Մամաս լացեց, իսկ պապաս ջղայնացավ, ասաց, որ բոլորը գնան, բա ո՞վ մնա էս գյուղում», հիշում է Մարին՝ հավելելով, որ դեռ լիովին չի ընկալել հոր ասածները, բայց էլ չի ուզում գյուղից հեռանալ:

Ներքին Կարմիրաղբյուրից հեռանալու մտադրություն չունի նաեւ 32-ամյա Լեւոն Առաքելյանը : Գյուղի մի փոքրիկ տարածքում Լեւոնը կենցաղային մաքրող միջոցներ է արտադրում՝ ժավելի սպիրտ, աման լվանալու հեղուկ, օճառ: «Luys» անվամբ այս ապրանքները հիմանականում վաճառվում են Բերդի եւ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Արտադրության մեջ աշխատում են երեք բանվորներ, նրանք ամսական ստանում են վաթսուն հազար դրամ աշխատավարձ: «Luys»-ն ընդամենը երեք ամսեկան է, Լեւոնը դեռ շահույթ չի ստացել: Կարողանում է միայն հարկերը վճարել: «Գյուղին հենց նման փոքր արտադրություններ են անհրաժեշտ, որ գյուղացին կարողանա ապրել ու աչքը թեքել խոպանի ճանապարհից: Հենց նման ձեռնարկություններն են այսօր գյուղը պահում, սակայն սկսնակ բիզնեսմեններին հարկային արտոնություններ են անհրաժեշտ, որովհետեւ սա առաջին հերթին ազգային անվտանգության հարց է», ասում է Լեւոնը՝ հավելելով, որ իր ապրանքի որակից դժգոհություն չի լսել: Կարող են ավելի լավ որակի ապրանք էլ ստանալ, սակայն տարածաշրջանում պահանջարկ չկա, մարդիկ մի կերպ են գնում: «Իրենց համար կարեւորը, որ էժան լինի»: Լեւոն Առաքելյանը մտադիր է զուգարանի թղթի արտադրություն էլ հիմնել: Նա վստահ է, որ այս նախաձեռնությունն առավել հաջողություն կունենա, ու կկարողանա ե՛ւ ծախսերը փակել, ե՛ւ աշխատողներին առանց ուշացնելու աշխատավարձը վճարել: Լեւոնը պատմում է, որ մի քանի օր առաջ թշնամին ողջ օրվա ընթացքում կրակել է, ու իրենք չեն կարողացել շենքից դուրս գալ: «Ես կուզեմ, որ մեր գյուղում մարդիկ աշխատեն, բայց չկա, ի՞նչ անես: Գյուղացին մենակ չի կարողանա, իրան օգնող ուժ է պետք, մեզ պետությունը պետք է օգնի, որ մենք մեր տներից չփախչենք, որ շահագրգռված լինենք մնալ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում շաբաթավերջին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 1400 մարդՎիեննայի փառատոնի շուրջ սկանդալից հետո WOFA-ն նոր հրավեր կուղարկի Արցախի համույթներինBBC-ի փորձագետները քննարկել են «Ոսկե գնդակի» հավակնորդներին․ գլխավոր անունների թվում է ՅամալըԲնակարանային գողությունների թիվը նվազել է՝ հանցավոր խմբերի բացահայտման արդյունքում. ՍարգսյանՖրանսիան կշարունակի պարետային ժամ սահմանել խոշոր քաղաքներումԳյումրիում բնակելի տուն է այրվել․ քաղաքացուն տեղում բուժօգնություն է ցուցաբերվելՍևանից դուրս են բերվել ապօրինի խեցգետնորսիչներՀԵՑ-ը այս տարվա երրորդ եռամսյակի ավարտին երկու անգամ ավել հարկ է վճարել պետբյուջե․ Ռոմանոս ՊետրոսյանԶելենսկին հայտարարություն է արել Ռուսաստանի հետ տարածքների փոխանակման մասին«Քլիվլենդ Բրաունսը» հաղթանակով վերադարձել է AFC North-ի առաջատարի դիրքԵկամուտների հայտարարագրերի լրացման գործընթացը պարզեցվել է, վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿTasnim. Իրանի նախագահը կմեկնի Ռուսաստան՝ գազ արտահանողների գագաթնաժողովին մասնակցելու համարԱրարատում ապօրինի ընդերքօգտագործման պատճառած 50 մլն դրամի վնասը վերականգնվել էԼեհաստանը F-16-ի օդաչուների պակաս ունիԵրևան-Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 7 և 10-ամյա քույրերը վերակենդանացման բաժանմունքում ենՓաշինյանն ու Կուպմանը անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացիկ փուլինՇվեյցարիան պատրաստ է միջնորդել Ուկրաինայի հարցով խաղաղության երկխոսությունըԱրման Ծառուկյանը նվեր է ստացել «Բարսելոնայի» նախագահի կողմիցՀայաստան կժամանի Նիդերլանդների արտաքին գործերի նախարարըԸնտրակաշառքի դեպք է արձանագրվել, այն դեռ պետք է ստուգվի․ Արփինե ՍարգսյանԱՄՆ-ը կարող է սկսել Մերձավոր Արևելքում գտնվող դիվանագիտական ​​առաքելությունների տարհանումըԵկեղեցու ճգնաժամն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովը գործելու է մինչև 1,5 տարի«Պարմա» և «Տիտան» սուպերմարկետներում իրավախախտումներ են հայտնաբերվել. ՀԿՊԾԻշխանությունները այնպիսի ընդդիմություն են ուզում, որը պատրաստ է ամեն ինչ զիջել Ադրբեջանին․ԱբրահամյանՓհուքեթում ջրհեղեղը վնասել է տներՀայաստանը ներքին խնդիրներ ունի, մենք հետևում ենք գործընթացին․ Բայրամով«Չայնիի» ոլորաններում վթարված «Lamborghini»-ից համարանիշները հանել էին մինչև պարեկների ժամանումըԻրանի պատերազմի պատճառով ԵՄ-ից արտաքսման 5500 չվերթներ են խափանվելՏիգրան Մեծի պողոտայում թալանել են «Հայփոստ»-ի մասնաճյուղը․ գողացել են հանգանակությունների արկղըՀութիները պնդում են, որ հարձակվել են Սաուդյան Արաբիայի նավթային ենթակառուցվածքների վրա#ՈՒՂԻՂ․ ՀԱՍԵ ճգնաժամն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստՀայ բռնցքամարտիկները Թուրքիայից կվերադառնան երկու մեդալովԶելենսկին Ռադային է ներկայացրել ռազմական դրության և զորահավաքի երկարաձգման մասին օրենքներՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 54 տեղեկատվությունՄահացել է Ճապոնիայի նախկին վարչապետ Յասուո ՖուկուդանՏԻՄ ընտրությունների արդյունքները. Եվրոպայի ցնցումներն ու Ուկրաինայի ճակատագիրըԵրևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մեկի կյանքը փրկել չի հաջողվելՈստիկանը դեպքի վայր է հասել 10 րոպեից քիչ ժամանակում․ նախարարը՝ ադրբեջանցու հարձակման մասինՄոլորվելու հետևանքով ՀՀ-ում հայտնված Ադրբեջանի քաղաքացին վերադարձվել է. ԱԱԾԸնտանեկան բռնության դեմ պայքարի փաթեթի համար լրացուցիչ փորձաքննության կարիք չկա․ կառավարություն Ինչու են կենսաչափական անձնագրերը 29 անգամ ավելի թանկ. հարց՝ նախարարինՍաղաթելյան․ ՀՅԴ-ն շարունակելու է պայքարը՝ իշխող ուժին իշխանազրկելու ուղղությամբԼուլա դա Սիլվան նախագահական ընտրություններում ձայների քանակով գերազանցում է իր սեփական ռեկորդը Արփինե Սարգսյան․ Նույն վարորդը Հայաստանում և Հայաստանից դուրս տարբեր վարքագիծ է դրսևորումՄոդին շնորհավորել է Լուլա դա Սիլվային նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ Արփինե Սարգսյան․ Տուգանքները պետք է խստացնել, որպեսզի անձը երկու-երեք անգամ մտածի՝ արժե՞ խուսափել պարտավորությունիցԿորեան և Միացյալ Նահանգները համատեղ ռազմաօդային զորավարժություններ են անցկացնում ԱՄՆ-ն շարունակում է հետևել վիզա ստացած անձանց․ խախտումների դեպքում վիզաները չեղարկվում ենՄասկը մաղթել է այրվել դժողքում նրանց, ովքեր հրահրել են Ուկրաինայում հակամարտությունը
Ամենադիտված