«ՀԺ». Ստուգումները «Նաիրիտ»-ում լուրջ արդյունքներ չեն տա
Հայկական Մամուլ
Հայաստանյան ԶԼՄ-ներում ակտիվորեն շրջանառվում է տեղեկատվություն այն մասին, որ ՀՀ Ֆինանսների նախարարությունը ՀՀ գլխավոր դատախազություն է ուղարկել «Նաիրիտ»-ում իրականացված համալիր ստուգումներով կազմված նյութերը:
Ըստ «Հայկական ժամանակ»-ի՝ տպավորությունն այնպիսին է, որ այդտեղ ինչ-որ նորություն կա: Սակայն խնդիրն այն է, որ ստուգումը անց է կացվել դեռ նախանցած տարի, իսկ ստուգման է ենթարկվել «Նաիրիտի» «2010 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հաշվապահական հաշվեկշռում արտացոլված տվյալների արժանահավատությունը»: Այն, որ ստուգման արդյունքները դատախազություն են ուղարկվել, հայտնի էր վաղուց: Ակնհայտ է, որ լրատվական նման «ուտկաներով» փորձ է արվում հնարավորինս հարթել «Հետք» պարբերականի իրականացրած լրագրողական հետաքննությամբ ձեռք բերված ապացույցները, որոնցից պարզ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ «Նաիրիտի» սնանկացման շնորհիվ և օֆշորներում իրականացրած մութ գործարքներով տասնյակ միլիոնավոր դոլարներ գրպանել: Բայց, քանի որ դա տարիներ շարունակ իրականացվել է գործող իշխանությունների աչքի առաջ, նրանց գիտությամբ և աջակցությամբ, ուստի ստուգումներ՝ լուրջ արդյունքներով լինել չեն կարող:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը