Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել Հովիկ Աբրահամյանի հետ
Հայկական Մամուլ
Ըստ «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների, ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ Սերժ Սարգսյանը շատ կոպիտ է խոսել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Երբ քննարկվել է ապրիլի 9-ին կայանալիք Սարգսյանի երդմնակալության հարցը, ԱԺ նախագահը վստահեցրել է, թե ԲՀԿ առաջնորդ ԳագիկԾառուկյանն անպայման ներկա է լինելու նիստին:
Սակայն Ս. Սարգսյանը խիստ տոնով ընդհատել է Աբրահամյանին, նշելով, որ դա իրեն քիչ է հետաքրքրում, եւ, ընդհանրապես, վերջին ժամանակներս Աբրահամյանը չի կարողանում հստակ պատասխաններ տալ խնամուն՝ Ծառուկյանին առնչվող հարցերին: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ ԳՄ անդամ Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ առաջնորդը, որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել երդմնակալությանը: Իսկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այս պահին այդ մասին որեւէ հստակ տեղեկատվության չեմ տիրապետում: Ծառուկյանը երկրում չէր, եւ նրա անելիքների հետ կապված նրա հետ քննարկման հնարավորություն դեռ չեմ ունեցել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը