«Հրապարակ». Առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև
Հայկական Մամուլ
«Հրապարակի» տեղեկություններով, մինչ Հոլանդիա մեկնելը առերեսում է տեղի ունեցել Պարույր Հայրիկյանի և նրա մահափորձի մեջ մեղադրվող անձանց միջև: Երբ Հայրիկյանը պաթետիկ ոճով հայտարարել է՝ դուք ուզում էիք ինձ սպանել, մեղադրյալներից մեկը մոտավորապես ասել է. «Ինչ սպանել, ինչ բան, այ մարդ, մենք ուզում էինք քեզ վախեցնել: Էն էլ էնքան ձեռքերդ թափահարեցիր, մենք քո փոխարեն վախեցանք ու կրակեցինք»:
Թերթի աղբյուրը նաև նշում է, որ այս անձինք լիովին ու միանգամից ընդունել են իրենց մեղքը և բազում ապացույցներով հաստատել դա:
Այնպես որ, մահափորձն իրականացնողների հետ կապված կասկածները բացարձակապես ոչ մի հիմք չունեն:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը