«168 ժամ». Դավիթ Հարությունյանի և Հրայր Թովմասյանի հարաբերությունները սրված են
Հայկական Մամուլ
«168 ժամի» տեղեկություններով՝ վերջերս բավականին սրվել են իշխանությունների կողմից անվերապահորեն ընդունվող երկու գործչի՝ ՀՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ա րդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի և արդարադատության գործող նախարար Հրայր Թովմասյանի հարաբերությունները:
Դ. Հարությունյանին, մասնավորապես, զայրացրել է այն հանգամանքը, որ Հ. Թովմասյանը շատ հարցերում անտեսում է իր կարծիքը, իսկ երբեմն էլ հակառակվում է դրան: Թեև վերջերս նրանք միասին Սահմանադրական դատարանում պաշտպանում էին Սերժ Սարգսյանի շահերը, այնուամենայնիվ, ՀՀ արդարադատության համակարգի այս երկու առանցքային գործիչներն իրար հետ պրակտիկորեն չեն շփվում:
Նույնիսկ օրեր առաջ՝ Դավիթ Հարությունյանի ծննդյան 50-ամյակի տոնակատարությանը, Հրայր Թովմասյանը չի մասնակցել, չնայած այն հանգամանքին, որ եղել է հրավիրյալների ցուցակում:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը