«ՀԺ». Վիգեն Սարգսյանին կփոխարինի Արմեն Աշոտյա՞նը
Հայկական Մամուլ
Որքան մոտենում է կառավարության հրաժարականի օրը, այնքան շատանում են կադրային առաջիկա հնարավոր նշանակումների մասին շրջանառվող խոսակցությունները: Այս օրերին տարբեր քաղաքական գործիչներ անգամ իրենք են կեղծ լուրեր դնում շրջանառության մեջ՝ այդ կերպ փորձելով ուղորդել որոշում կայացնողին (ներին):
Կադրային նշանակումների վերաբերյալ ամենաթարմ խոսակցությունը, թերևս, Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին է վերաբերում:
Թերթը գրել է, որ իրենք ավելի վաղ տեղեկացրել են, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ հավաստի տեղեկությունների, արձակուրդից հետո այդ պաշտոնին հրաժեշտ է տալու: Խոսակցություններ են շրջանառվում, թե նրան կարող է փոխարինել հենց Արմեն Աշոտյանը:


















































Ամենադիտված
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար, վիրաբույժ Գագիկ Ստամբուլցյանի մարմինը