ԱՄՆ-ն ականակիր նավ է ուղարկել Հարավային Կորեայի ափամերձ շրջաններ
Աշխարհ
ԱՄՆ-ն Հարավային Կորեայի ափամերձ շրջաններում USS Fitzgerald տեսակի ականակիր նավ է տեղակայել, որը հարստացված է մարտական տեղեկատվա-կառավարման Իջիս համակարգով, որն ընդունակ է հրթիռներ կործանել. երեքշաբթի օրը հայտնում է AFP-ն:
Ականակիր նավը, որը ավելի վաղ օգտագործվել էր ԱՆ-ի և Հարավային Կորեայի ռազմա-ծովային ուժերի համատեղ զորավարժությունների ժամանակ ուղղվել է կորեական թերակղզու հարավարևմտյան ուղղությամբ ճապոնական նավահանգիստ ուղարկվելու փոխարեն: Այս միջոցառումները պայմանավորված են Փհենյանի և Սեուլի միջև հարաբերությունների սրմամբ:
ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության աղբյուրի տեղեկությունների համաձայն` ականակիր նավի տեղակայումը Հարավային Կորեայի ափերի մոտ կօգնի տարածաշրջանում անվտանգության ապահովմանը:


















































Ամենադիտված
«Վիրավորները վառվելով հիվանդանոց էին մտնում, շորերը՝ հալված, մարմիններին կպած»․ ինչ են պատմում բժիշկները պայթյունից (տեսանյութ)